Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2021
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2021

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

16 ապրիլի 2021 թ. 

ք. Երևան

N 125-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,

3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,

4) hրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

Հավելված

Հաստատված է

շրջակա միջավայրի նախարարի

16 ապրիլի 2021 թ.

N 125-Ն հրամանով

 

«Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Պետրոսյան   Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ),
Ա. Մազմանյան   Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,
Տ. Սիմոնյան   Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,
Ո.Գրիգորյան   Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար),
Ի.Զարգարյան   Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ,
Հ.Ղալաչյան   Շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
Ա.Ղուկասյան   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Գ. Ֆայվուշ   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ),
Մ.Հովհաննիսյան   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ),
Ա. Ներսեսյան   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ  առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Մ. Մարկոսյան   Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Ս.Նանագյուլյան   Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),
Ա.Պողոսյան   Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ),
Ա. Ալեքսանյան   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Ի. Գաբրիելյան   Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Է. Գաբրիելյան   Կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ),
Կ.Մանվելյան   Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան