ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 սեպտեմբեր 2020 թ. |
N 3245-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՍԿԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-001486 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունվարի 20-ի N 43-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տավուշի մարզ, գ. Ոսկևան հասցեում գործունեություն իրականացնող «ՈՍԿԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված զննման արդյունքը, այն է` կազմակերպության տնօրեն (ընտանեկան բժիշկ) Նելլի Գևորգյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ), և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՈՍԿԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 21-ին տրամադրված N Կ-XX-001486 լիցենզիայով (Տավուշի մարզ, գ. Ոսկևան) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ընտանեկան բժշկություն տեսակով զբաղվելու իրավունքը տնօրեն (ընտանեկան բժիշկ) Նելլի Գևորգյանի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՈՍԿԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2020, N 3425-Ա | 03.10.2020, N 3245-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|