Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2021 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից նախորդ տարում արտահանված արտադրանքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի առաջին կետում նշված հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն (այսուհետ՝ Փորձագիտական կենտրոն):

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2021 թվականի մարտի 17-ի N 14-Ն

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից նախորդ տարում արտահանված արտադրանքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու

 

1. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը լիցենզավորված անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատված և կատարողի մասին տվյալներ պարունակող ուղեկցող գրությամբ՝ էլեկտրոնային տարբերակով (Excell ֆայլ), առձեռն կամ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ փոստային առաքմամբ:

2. Հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում թերությունների վերաբերյալ ծանուցում: Թերությունների վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

3. Հաշվետու ժամանակահատվածում արտահանում չիրականացնելու դեպքում արտադրողը Փորձագիտական կենտրոնին գրավոր ծանուցում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը:

4. Հաշվետվությունը լրացվում է հայերեն կամ անգլերեն «յունիկոդ» տառատեսակով՝ առանց չակերտներ օգտագործելու: Միջազգային համընդհանուր անվանման դաշտը լրացվում է միայն անգլերեն:

5. Հաշվետվությունները ներառում են դեղեր արտադրողի կողմից արտադրված և հաշվետու ժամանակահատվածում արտահանված դեղերի հետևյալ տվյալները՝ սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևով.

1) դեղի առևտրային անվանումը,

2) դեղի համընդհանուր անվանումը,

3) դեղաչափը,

4) դեղաձևը,

5) թողարկման ձևը

6) սերիայի համարը,

7) պիտանիության ժամկետը,

8) արտահանման երկիրը,

9) արտահանված քանակը,

10) գինը:

6. Փորձագիտական կենտրոնը վարում է ներկայացված հաշվետվությունների տվյալների էլեկտրոնային շտեմարան՝ ապահովելով տվյալների գաղտնիությունը:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2021 թվականի մարտի 17-ի N 14-Ն

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ---------------------------------- կողմից նախորդ տարում արտահանված արտադրանքի վերաբերյալ

 արտադրողի անվանումը

 

Հաշվետու ժամանակահատված՝-------------------------

Արտահանված դեղերի ընդհանուր ծավալը՝ -------------------- (ՀՀ դրամով կամ արտարժույթով)

Դեղի առևտրային անվանումը

Դեղի համընդհանուր անվանումը

Դեղա-չափը

Դեղաձևը

Թողարկ-ման ձևը

Սերիայի համարը

Պիտա-նիության ժամկետը

Արտա-հանման երկիրը

Արտա-հանված քանակը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան