Գլխավոր տեղեկություն
Համար
N 1352-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.04.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2021 թ.

N 1352-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-000998 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2483-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը և անհատ ձեռնարկատեր Դավիթ Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 27-ին «Անհատ ձեռնարկատեր Դավիթ Կարապետյանի Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի մարտի 22-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-000998 լիցենզիայի արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» N 2483-Ա հրամանը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Դավիթ Կարապետյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2021 թվական: