Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 ապրիլի 2021 թ.

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա. ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել՝ օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 23-ի

թիվ 22-Ն հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները:

2. Օդանավակայաններում պետք է լինեն ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ (այսուհետ` տարածքներ):

3. Տարածքները կարող են լինել ինչպես փակ, այնպես էլ բացօթյա:

4. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված բացօթյա տարածքները պետք է գտնվեն օդանավակայանային համալիրի հիմնական մուտքերից/ելքերից առնվազն 5 մետր հեռավորության վրա:

5. Փակ տարածքները տեղակայվում են նախնական զննում անցած, թռիչքների համար գրանցված ուղևորների, իսկ միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող օդանավակայաններում նաև տարանցիկ (տրանզիտ) ուղևորների համար նախատեսված սպասասրահների ոչ բանուկ հատվածում:

6. Փակ տարածքներին ներկայացվող պահանջներն են`

1) դռան կամ դրան փոխարինող մեխանիզմների առկայություն, որը կկանխի ծխի ներթափանցումը հաստատության տարածք: Ընդ որում, դրսի կողմից պետք է փակցված լինի հատուկ նշան` ծխելու համար նախատեսված վայրի մատնանշմամբ (օրինակ` «Ծխելու համար հատկացված վայր»)` հայերեն և անգլերեն լեզուներով.

2) տարածքի հատակը, պատերը և առաստաղը պետք է լինեն չհրկիզվող նյութից.

3) անհրաժեշտ քանակությամբ ջրով կամ համապատասխան հեղուկով լցված մետաղյա մոխրամանների և էլեկտրական կրակայրիչների առկայություն.

4) արհեստական լուսավորության առկայություն.

5) կրակմարիչի առկայություն, որը պետք է տեղադրվի մուտքի մոտ` հորիզոնական դիրքով, 1,5 մետր բարձրության վրա.

6) տարածքը պետք է ունենա օդափոխության հնարավորություն, որը կբացառի ծխախոտի ծխի ներթափանցումը հարակից տարածքներ.

7) պատերին ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստեր պարունակող պաստառների առկայություն.

8) տարածքը պետք է նախատեսված լինի առավելագույնը 15 մարդ միաժամանակ տեղավորելու հաշվարկով:

7. Տարածքը չի թույլատրվում ապահովել հարմարավետ աթոռներով, սեղաններով կամ այլ կահույքով:

8. Բացօթյա տարածքները պետք է հագեցված լինեն`

1) հատուկ նշանով` ծխելու համար նախատեսված վայրի մատնանշմամբ (օրինակ` «Ծխելու համար հատկացված վայր»)` հայերեն և անգլերեն լեզուներով.

2) մոխրամաններով.

3) արհեստական լուսավորությամբ (օրվա մութ ժամերի ընթացքում):

9. Տարածքների մաքրության և սանիտարահիգիենիկ վիճակի համար պատասխանատու է օդանավակայանի ղեկավարությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան