Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.20
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
17.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

17 դեկտեմբեր 2020 թ.
ք. Երևան

  N 98-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N 351 որոշման ա) պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 93-Ն հրամանի հավելվածի.

1) «III. Տերմինները և սահմանումները» գլխի.

ա. 7-րդ կետի 34-րդ և 35-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ, համապատասխանաբար. «34) Նկուղային հարկ՝ որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից, այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով» և «35) Որմնախարսխային հարկ՝ հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից»,

բ. 7-րդ կետը լրացնել նոր ենթակետով «54) ապաստարան (կամ թաքստոց)՝ բնակչության պատսպարումն ապահովող բնակելի, հասարակական, ինչպես նաև արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում տեղակայված և/կամ հարմարեցված, ներկառուցված քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շինություն (սենք)»։

2) «V. Բնակելի շենքի նախագծմանը և շինարարությանը ներկայացվող պահանջները» գլխի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ և 35-րդ կետերի «հաշմանդամների» և «հաշմանդամներով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» և «հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով, իսկ 34-րդ կետի «Տարեցների և հաշմանդամ ունեցող ընտանիքների» բառերը փոխարինել «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների», 36-րդ կետի «սայլակներից օգտվող հաշմանդամների ընտանիքների» և «տարեցների և հաշմանդամների ընտանիքների համար» բառերը համապատասխանաբար փոխարինել «սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» և «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով։

3) «V. Բնակելի շենքի նախագծմանը և շինարարությանը ներկայացվող պահանջները» գլխի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում պետք է նախատեսվեն քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)՝ ապաստարաններ և թաքստոցներ՝ նախագծային առաջադրանքներին և/կամ տեխնիկական բնութագրերին համապատասխան։ Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիում բնակարանների և բնակելի սենյակների տեղադրում չի թույլատրվում։»։

4) «IX. Տարհանման ապահովումը» գլխի 90-րդ կետի «Տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների» բառերը փոխարինել «Տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով։

5) «XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլուխը լրացնել նոր՝ 141.1 կետով՝ «141.1 Կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող բնակելի շենքերի նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում սահմանվում են պարտադիր պահանջներ նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի (այդ թվում՝ ապաստարանների կամ թաքստոցների սենքերի) նախատեսման վերաբերյալ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության ապահովման պահանջները»։

6) «XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլխի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «145. Քաղաքացիական պաշտպանության շինությունների տեղակայման սխեմայով սահմանվող առանձին բնակելի շենքերում պետք է նախագծել երկակի նշանակության (շահագործվող նկուղային հարկ-ապաստարան (թաքստոց) սկզբունքով) սենքեր։»։

7) «XIII. Մարդու առողջության, հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանման պահանջները» գլխի 169-րդ կետի «հաշմանդամների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, 172-րդ և 178-րդ կետերի «տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների համար» բառերը փոխարինել «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

 

Պարտականությունները կատարող`

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2020 թվական: