Գլխավոր տեղեկություն
Համար
N 1197-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2020
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2020
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2020 թ.

ք. Երևան

N 1197-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 21-ի N 06/5 եզրակացությունը.

  

Հրամայում եմ`

 

 ՈՒժը կորցրած ճանաչել.

 1. Անհատ ձեռնարկատեր ՆՈՐԱՅՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05385 լիցենզիան և լիցենզիայի N 00001, N 00007, N 00008, N 00009, N 00010, N 00011, N 00012, N 00014, N 00015, N 00016, N 00017, N 00018, N 00019, N 00020, N 00021, N 00022, N 00023, N 00024, N 00025, N 00026, N 00027, N 00028, N 00029, N 00030, N 00031, N 00032 և N 00033 ներդիրները՝ 2020 թվականի հուլիսի 22-ից:

 2.«ՏՐԻՈ ԿՈՆԿՈՐԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05275 լիցենզիան և լիցենզիայի N 00001-ից մինչև N 00019 ներդիրները՝ 2020 թվականի հուլիսի 20-ից:

 3.«ԺՈՒԼԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05313 լիցենզիան և լիցենզիայի N 00013, N 00032, N 00039, N 00041, N 00043, N 00046 և N 00049 ներդիրները՝ 2020 թվականի օգոստոսի 5-ից:

 

Ս. Պապիկյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2020 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան