Գլխավոր տեղեկություն
Համար
N 3158-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 սեպտեմբեր 2020 թ.

N 3158-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների մեծածախ իրացման, դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ ՏԵՐՄԻՆԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ» փակ բաժնետիրական ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

3) «ՄՈՆՈՒՄԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

4) «ԱԻԴԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

5) «ԱԲԱՄԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

6) «ԵՎՐՈՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) «ՖԹ-ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) «ՄԻՐԱ-ՖԱՐՄ-22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) «ՎԱԼԵՆՏԻՆԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) «ԱՆԵՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

13) ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

14) ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

15) ՎԼԱԴԻՄԻՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

16) ԱՆԱՀԻՏ ՅԱՐԱԼՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

17) ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

18) ԼԱՐԻՍԱ ԶԱՔԱՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

19) ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

20) ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

21) ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

22) ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» հիմնարկ

բժշկական օգնություն և սպասարկում

23) «ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

24) «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

25) «ՄԵԴԵՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

26) «ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԴԵՆՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

27) «ՖՐԱՆՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

28) «ՄԻԲՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

29) «ԱՄՕ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

30) «ՏԻԳ ԷՆԴ ԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

31) ՇՈՂԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

32) ՎՈԼՈԴՅԱ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

33) ՆԱՐԵԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

34) ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

35) ԽԱՉԱՏՈՒՐ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

36) «ՅԱՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեություն

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական: