Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 ապրիլի 2021 թ.

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատությունների կողմից 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների ցերեկային ստացիոնարների կազմակերպման ընթացակարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել.

Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ցերեկային ստացիոնարներում պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դեպքերը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

 2021 թվականի ապրիլի 12-ի

N 19-Ն հրամանի

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 1. Սույն ընթացակարգով կարգավորվում են արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատությունների կողմից 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների (այսուհետ` Պացիենտ) ցերեկային ստացիոնարների գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 2. Սուր և քրոնիկական հիվանդություններով (շուրջօրյա բժշկական հսկողության կարիք չունեցող) Պացիենտի բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է կազմակերպվել արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատություններում ծավալված ցերեկային ստացիոնարի պայմաններում:

 3. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատություններում ցերեկային ստացիոնար ծավալելու համար անհրաժեշտ պայմաններն են.

 1) համապատասխան տարածքի առկայություն, որն ապահովված է մահճակալներով, շուրջօրյա հոսող ջրով և սանհանգույցով,

 2) նեղ մասնագետներ` ըստ տվյալ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատությանը տրված լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների,

 3) լաբորատոր ախտորոշիչ` կենսաքիմիական (բիոքիմիական) և ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման լիցենզիա,

 4) հակաշոկային դեղերի հետևյալ հավաքածու՝

 ա. էպինեֆրին (Էպինեֆրինի հիդրոտարտրատ) լուծույթ ներարկման,

 բ. hակահիստամինային դեղեր.

 քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման,

 կլեմաստին (կլեմաստինի հիդրոֆումարատ) լուծույթ ներարկման:

 գ. Գլյուկոկորտիկոստերոիդներ.

 դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման,

 պրեդնիզոլոն դեղահատ:

 դ. Սալբուտամոլ (սալբուտամոլի ֆոսֆատ) շնչառման 100մկգ /դեղաչափ:

 ե. H2 հակահիստամինայիններ.

 ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթ:

 զ. Ալֆա-բետա ադրենոմիմետիկ.

 նորադրենալին (նորադրենալինի տարտրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթ:

 է. Դոպամինոմիմետիկ և ադրենոմիմետիկ դեղ.

 դոպամին լուծույթ ներարկման 200մգ/5 մլ:

 ը. Այլ դեղամիջոցներ.

 նատրիումի քլորիդ 0, 9 % լուծույթ ներարկման.

 դեքստրոզ լուծույթ ներարկման 5%,

 դեքստրոզ լուծույթ ներարկման 40 %,

 Էթիլային սպիրտ 70 %:

 4. Ցերեկային ստացիոնարում Պացիենտի բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժիշկների և նեղ մասնագետների կողմից` խորհրդատվությունների և բուժման միջոցով:

 5. Պացիենտի ցերեկային ստացիոնար ուղեգրումը կատարվում է առողջության առաջնային պահպանման բժիշկների և նեղ մասնագետների կողմից` մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից տրված քաղվածքի հիման վրա: Քաղվածքի «տրված խորհուրդները» բաժնում պարտադիր նշվում է բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում:

 6. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (պոլիկլինիկական) հաստատությունների ցերեկային ստացիոնարում բժշկական օգնություն և սպասարկում չի իրականացվում հետևյալ հիվանդությունների և վիճակների դեպքում.

 1) վիրահատական միջամտություն պահանջող հիվանդություններ և վիճակներ,

 2) սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ,

 3) վարակիչ հիվանդություններ,

 4) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներ,

 5) շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող վիճակներ:

 7. Պացիենտի` յուրաքանչյուր օրվա հսկողության վերաբերյալ գրառումները` կատարված հետազոտությունների, նշանակված բուժման և պացիենտի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ իրականացվում են Առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված ամբուլատոր բժշկական քարտերում:

 8. Բուժման ավարտին Պացիենտին տրվում է քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից և անաշխատունակության թերթիկ (բացված ցերեկային ստացիոնարում բուժման առաջին օրվանից), եթե վերջինս նշել է աշխատող լինելու հանգամանքը:

9. Հիվանդության ընթացքի վատացման, շուրջօրյա բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության ծագման դեպքում Պացիենտը ուղեգրվում է համապատասխան հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն:

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

 2021 թվականի ապրիլի 12-ի

N 19-Ն հրամանի

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Քրոնիկական հիվանդությունների սրացումներ.

2. Սուր՝ թերապևտիկ ուղղվածության հիվանդություններ, որոնք չեն

պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում.

3. Քրոնիկական հիվանդությունների բարդությունների կանխարգելման նպատակով, բուժական միջոցառումների իրականացում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան