Գլխավոր տեղեկություն
Համար
N 2658-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոս 2020 թ.

N 2658-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002631 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ), ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ` ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ՊԱԼԻԱՏԻՎ, ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2485-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2020 թվականի օգոստոսի 04-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 27-ի «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 28-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002631 լիցենզիայի հիվանդանոցային` մանկական վարակիչ հիվանդությունների, մանկական վերակենդանացման և արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային), լաբորատոր-ախտորոշիչ` իմունաբանական, պալիատիվ, աղեստամոքսաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2485-Ա հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2485-Ա հրամանը «արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)» տեսակի մասով ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

  Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2020 թվական: