Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2021
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2021
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտի 2021 թ.

N 112-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.

 

 Հրամայում եմ`

 

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի

 

1) N 8 հավելվածի

ա. «1 713122 Հողի հարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող հողի համար 1131» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.

«  

1

       

 713130

 

Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ

1131

1

         

713131

Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ

1131

 

»:

բ. «1 716122» տողում «Հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով:

 

2) N 19 հավելվածի «5.2» կետի «1)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) Սինթետիկ հաշիվ 713100 - Գույքային հարկեր անշարժ գույքից խումբը ներառում է անշարժ գույքի սեփականության համար գանձվող հարկերը` հողի հարկը, գույքահարկը և 2021 թվականի հունվարի 1-ից գործող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգի հիման վրա հաշվարկված համայնքների բյուջեներ մուտքագրվող անշարժ գույքի հարկը: Հարկ է նշել, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի, շինությունների գույքահարկը, հողի հարկը և անշարժ գույքի հարկը մուտքագրվում են հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվողներինը` ՀՀ պետական բյուջե: Փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկը հաշվառվում է որպես այլ գույքից գույքային հարկ (713600) և ամբողջությամբ մուտքագրվում է համայնքի բյուջե:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 Կ. ԲՐՈՒՏՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական: