Գլխավոր տեղեկություն
Համար
N 1028-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.11.2020
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

2 նոյեմբերի 2020 թ.

N 1028-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00159949) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 18.08.2020թ-ի թիվ 0000001 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 05.10.2020թ-ին կազմված ԻՇԽ N 0000001 ակտի (այսուհետ՝ Ստուգման ակտ) համաձայն «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» և «զ2» կետերով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020թ. հոկտեմբերի 19-ի թիվ /6-3/67002-2020 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 23.10.2020թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «է» կետերով, « Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել նախազգուշացում։

2. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել նախազգուշացում։

3. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով սահմանված պահանջը հիսուներեք դեպքով խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք քսանվեց միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

4. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «զ2» կետով սահմանված պահանջը խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

5. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024154 հաշվեհամարին։

6. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

8. Սահմանել մեկամսյա ժամկետ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» և «զ2» կետերով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտումները «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերացնելու համար։

9. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան