Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2020
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.11.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 նոյԵՄԲԵՐԻ 2020 թ.
քաղ. Երևան

N 461-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել կազմակերպության որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ: Սույն դեպքում ուսուցման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն հրամանը տարածվում է նաև 2020 թվականի ընթացքում նախատեսված ուսուցման դասընթացների նկատմամբ:

 

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2020 թվական: