ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն հրամանով հաստատված հավելվածի 1-ի «2.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
» |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Նույնատիպ թողարկում. 14-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. The State Hermitage Museum, Saint Petersburg. Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա. VII դ.. Decoration of a throne, VIIc.B.C.» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` Նույնատիպ թողարկում. 14-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. The State Hermitage Museum, Saint Petersburg. Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա. VII դ.. Decoration of a throne, VIIc.B.C.» 4 նամականիշը, սահմանելով անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 500 000 հատ, անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 600 000 հատ:
Նախարարի պարտականությունները կատարող |
Գ. Մելիքյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 08-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 08-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|