Գլխավոր տեղեկություն
Համար
N 2494-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2020 թ.

N 2494-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-001100 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001225 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը անհատ ձեռնարկատեր Ալինա Հովսեփյանին պատկանող բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային բժշկական ընդհանուր պրակտիկա, ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային տեսակներն իրականացնող և դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ իրականացնող կազմակերպություններում զննման արդյունքում արձանագրված լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ, որոնք են`

1. բացակայում է ընդհանուր պրակտիկայի բժշկի կաբինետն իր միջին և կրտսեր բուժաշխատողներով, մատենավարման ծառայությունն իր բուժաշխատողով, որով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․1-ին և 8․2-րդ կետերի, 1-ին հավելվածի պարզաբանման (Պոլիկլինիկա (1-3 կետեր)) 4-րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 5-րդ հավելվածի 14-րդ կետի պահանջները,

2. ուլտրաձայնային ախտորոշման կաբինետում բացակայում են միջին և կրտսեր բուժաշխատողները, մատենավարման ծառայությունն իր բուժաշխատողով, որով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․16-րդ և 8․2-րդ կետերի, 1-ին հավելվածի պարզաբանման (Պոլիկլինիկա (1-3 կետեր)) 4-րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 5-րդ հավելվածի 14-րդ կետի պահանջները,

3. դեղատան առևտրի սրահում բացակայում են սառնարանը և ջերմաչափը, որով խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 3-րդ հավելվածի 16-րդ կետի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջը,

4. դեղատանը տեխնիկա-տեխնոլոգիական միջոցներով չի ապահովվում դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը, որով խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 3-րդ հավելվածի 18-րդ կետի պահանջը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 8-րդ կետերը և նույն հոդվածի 8-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Ալինա Հովսեփյանի (ք Երևան, Կենտրոն Նալբանդյան փողոց 25/14 շենք, 33 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի փետրվարի 12-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-001100 լիցենզիայի և 2016 թվականի նոյեմբերի 16-ին տրամադրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Ա-ԴԳ-001225 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ալինա Հովսեփյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: