ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1933. «Ինքնադիմանկար». “Self-portrait”» և «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1905. «Ջրանցք և Գոնդոլ». “Canal and Gondola”» 2 նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Մեծանուն հայեր. Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870.1935. Atabek Khnkoyan. Աթաբեկ Խնկոյան» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3) Հայոց պատմություն. Դիանա Աբգար թեմային նվիրված «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. DIANA APCAR. 1859-1937» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1933. «Ինքնադիմանկար». “Self-portrait”» և «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1905. «Ջրանցք և Գոնդոլ». “Canal and Gondola”» 2 նամականիշերը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870.1935. Atabek Khnkoyan. Աթաբեկ Խնկոյան» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Հայոց պատմություն. Դիանա Աբգար թեմային նվիրված «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. DIANA APCAR. 1859-1937» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
Նախարարի պարտականությունները կատարող |
Գ. Մելիքյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 09-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 09-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 09-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 09-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|