ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 դեկտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն hրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Հրամանի հավելված N 1-ում՝
ա. «1.1» կետի 5-րդ՝ «Անվանագինը (դրամ)» սյունակի «220» թիվը փոխարինել «240» թվով, իսկ 6-րդ՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «40 000» թիվը փոխարինել «30 000» թվով:
բ. «7.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
» |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցություն. Մշակութային գործիչներ. Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1895-1961. ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ. HRACHYA NERSISIAN» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Միջազգային. Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը թեմային նվիրված «ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ. LUDWIG VAN BEEꓕHOꓥEN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
4) Աշխարհահռչակ հայեր. Արշիլ Գորկի թեմային նվիրված «1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Անվերնագիր. 1944. Untitled. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Աբստրակցիա. 1936. Abstraction. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Լանդշաֆտ-սեղան. 1945. Landscape-Table. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Անվերնագիր. 1941. Untitled. ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆ. VOSTANIK ADOYAN. 1904-1948» 4 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:
5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված ««Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...». “In blue sea, in white foam…”» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
6) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Սարդակիր մեղվակիր. Ophrys apifera» և «Ռոմանովի թոմարես. Tomares romanovi» 2 նամականիշի, համաձայն N 6 և N 7 հավելվածների:
7) Տրանսպորտային միջոցներ. Տրանսպորտային միջոցներ. Հեծանիվ թեմային նվիրված «MEANS OF TRANSPORT. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ. BICYCLE. ՀԵԾԱՆԻՎ» 1 նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցություն. Մշակութային գործիչներ. Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1895-1961. ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ. HRACHYA NERSISIAN» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Միջազգային. Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը թեմային նվիրված «ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ. LUDWIG VAN BEEꓕHOꓥEN» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
4) Աշխարհահռչակ հայեր. Արշիլ Գորկի թեմային նվիրված «1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Անվերնագիր. 1944. Untitled. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Աբստրակցիա. 1936. Abstraction. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Լանդշաֆտ-սեղան. 1945. Landscape-Table. 1904-1948. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ARSHILE GORKY. Անվերնագիր. 1941. Untitled. ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆ. VOSTANIK ADOYAN. 1904-1948» 4 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 220, 230, 350 և 650 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված ««Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...». “In blue sea, in white foam…”» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
6) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Սարդակիր մեղվակիր. Ophrys apifera» և «Ռոմանովի թոմարես. Tomares romanovi» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 40 000 հատ:
7) Տրանսպորտային միջոցներ. Տրանսպորտային միջոցներ. Հեծանիվ թեմային նվիրված «MEANS OF TRANSPORT. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ. BICYCLE. ՀԵԾԱՆԻՎ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ս. ԾԱՏՈՒՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 8 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 12-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: