Գլխավոր տեղեկություն
Համար
N 3345-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2020 թ.

N 3345-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈԻՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18֊րդ կետի 20-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների (Այսուհետ՝ Բժշկական կազմակերպություն) տնօրեններին՝

1) դադարեցնել Բժշկական կազմակերպություն պլանային կարգով դիմած պացիենտների ընդունումը,

2) իրականացնել բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում,

3) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակի գնահատումից հետո՝ ապահովել վերջիններիս դուրս գրումները, հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով,

4) հետ կանչել արձակուրդում և գործուղման մեջ գտնվող բժշկական անձնակազմի անդամներին,

5) անհրաժեշտության դեպքում ծավալել լրացուցիչ մահճակալներ,

6) սույն հրամանի ստորագրման պահից 1-օրյա ժամկետում Առողջապահության նախարարությանը ներկայացնել Բժշկական կազմակերպության պատասխանատու աշխատակցի կոնտակտային տվյալները՝ աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին։

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան