Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

17 հունիսի 2011 թվականի N 23

8. ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի.

3) ընդդեմ գենդերային բռնության 2011 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` ռազմավարական խնդիրներից բխող` ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած` ռազմավարական ծրագրից բխող` ընդդեմ գենդերային բռնության ամենամյա/տարեկան ծրագիրը, իսկ մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը` դրա կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ամենամյա ծրագրերը և տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011թ.

հունիսի 17-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) սահմանում է գենդերային բռնության դեմ պայքարի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բռնության երևույթի կանխարգելմանը:

2. Ծրագիրը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների համապատասխան դրույթների վրա և նպատակաուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

3. Բռնությունը համընդհանուր խնդիր է, որի դեմ պայքարը կարևորվում է աշխարհի առաջատար ուժերի, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և ողջ հանրության կողմից: Միջազգային նորմերով բռնությունը գնահատվում է որպես մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտում և համարվում է անհանդուրժելի երևույթ քաղաքակիրթ հասարակության համար:

4. Բռնության ամենատարածված դրսևորումներից է գենդերային բռնությունը: Թեև այսօր չկա գենդերային բռնության մեկ համընդհանուր սահմանում, այնուամնենայնիվ, այն կարելի է բնութագրել որպես սեռով պայմանավորված ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բնույթի որևէ բռնության կիրառում և համարվում է մարդու իրավունքների ոտնահարման ձևերից մեկը, քանի որ այն խախտում է մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները: Գենդերային բռնության` որպես կանանց և տղամարդկանց իրավունքների խախտման միջազգային ճանաչումը բավական նոր երևույթ է: Նախկինում այս հիմնախնդրի բացակայությունը մարդու իրավունքների քննարկումներից ու իրավական փաստաթղթերից բացատրվում էր նրանով, որ կանանց դեմ ուղղված բռնի գործողությունները մեծ մասամբ մասնավոր բնույթ ունեն: Համարվում էր, որ դժվար է որոշել պետության պատասխանատվության աստիճանը, օրինակ, ամուսնու կամ զուգընկերոջ կողմից կատարված գործողություններում: Սակայն միջազգային իրավունքի հետագա զարգացումները ցույց տվեցին, որ եթե նույնիսկ գործողությունը կատարվում է մասնավոր անձի կողմից, միևնույն է, պետությունը պարտավոր է համապատասխան օրենսդրական կամ այլ միջոցներով ապահովել և պաշտպանել տուժող կողմի իրավունքները:

5. Գենդերային բռնության ենթարկված զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Դա պայմանավորված է կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների առկա անհավասարությամբ և հանդիսանում է սոցիալական այն կարևոր լծակներից մեկը, որի միջոցով կնոջը ստիպում են ենթակայական դիրք գրավել տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում: Այն խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության ու հարգանքի սկզբունքները, խոչընդոտում հասարակության սոցիալական առաջընթացին և զարգացմանը, ընտանիքի բարգավաճմանը և արժեքների պահպանմանը, ինչպես նաև սահմանափակում է կանանց ներուժի լիարժեք դրսևորմանը կյանքի տարբեր ոլորտներում: Դրանից տուժում է ոչ միայն կինը, այլ նաև ընտանիքը, հասարակությունը և ի վերջո պետությունը: Այդ իսկ պատճառով Մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցառումներում առանձնահատուկ ուշադրության է արժանանում կանանց իրավունքների պաշտպանությունը: Խնդրի կարգավորման նպատակով առավել կարևոր լուծումներ են առաջարկվել Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովում (Վիեննա 1993թ.), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Կանանց նկատմամբ բռնության արմատահանման մասին» Հռչակագրում (1993թ.), Կանանց 4-րդ Համաշխարհային համաժողովում (Պեկին 1995թ.), ՄԱԿ-ի «Հանցագործության կանխարգելման և իրավախախտողների հետ վարվելու» Համաժողովում (Կահիրե 1995թ.), «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում (1979թ.), ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևում (2000թ.), ԵԽ Նախարարների կոմիտեի Թիվ (2002)5 հանձնարարականում և այլ միջազգային փաստաթղթերում:

6. Վերոհիշյալ փաստաթղթերում գենդերային բռնությունը բնութագրվում է որպես սեռով պայմանավորված ցանկացած գործողություն, որը հանգեցնում է ֆիզիկական, սեռական կամ հոգեկան ցավի կամ տառապանքի, այդ թվում նաև՝ նման գործողությունների սպառնալիքը, հարկադրանքը կամ ազատության կամայական սահմանափակումը, անկախ նրանից, թե այն տեղի է ունենում հրապարակայնորեն թե մասնավոր կյանքում։

7. Գենդերային բռնությունը կարող է տարատեսակ ձևեր ունենալ՝ սկսած զգացմունքների վիրավորանքից մինչև արժանապատվության ոչնչացումը։ Այն ներառում է.

1) ընտանիքում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ ծեծ, աղջիկ-երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն, օժիտի հետ կապված բռնություն, ամուսնու կողմից բռնաբարություն, կանանց սեռական օրգանների խեղում և կանանց համար վնասակար այլ ավանդապաշտական գործողություններ, ոչ ամուսնական բռնություն և շահագործման հետ կապված բռնություն,

2) հասարակությունում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ բռնաբարություն, սեռական շահագործում, սեռական ոտնձգություններ և ճնշման գործադրում աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլ վայրերում, կանանց թրաֆիքինգ և հարկադրված մարմնավաճառություն,

3) պետության կողմից իրականացվող կամ հանդուրժվող ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական բռնություն՝ որտեղ էլ որ այն տեղի ունենա։

8. Գենդերային բռնության ձևերին է վերագրվում նաև կանանց իրավունքների ոտնահարումը զինված հակամարտության գոտիներում (սպանություն, պարբերական բռնաբարություններ, սեռական շահագործում, հարկադիր հղիություն): Նույն շարքին են դասվում նաև հարկադիր ստերջացումը, հղիության պարտադրված ընդհատումը, հակաբեղմնավորիչ միջոցների ստիպողական գործածումը, իգական սեռի նորածինների սպանությունը և պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։

9. Այսպիսով, գենդերային բռնությունը կարող է խոչընդոտել կայուն զարգացմանն ուղղված նույնիսկ ամենավճռական քայլերը և արգելակել ժողովրդավարական արժեքներ որդեգրած առողջ և բարգավաճող հասարակության առաջընթացը մարդու իրավունքների, այդ թվում կանանց իրավունքների հարգման և պաշտպանության ուղիով: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի մեծ թվով երկրներ, ազգային մակարդակում, կատարում են կանանց պաշտպանելու իրենց պարտավորությունները՝ ազգային ծրագրերի ստեղծման, իրավական դաշտի կատարելոգործման, տուժածներին մատուցվող ծառայությունների տրամադրման/որակի բարելավման, գործընկերային հարաբերությունների ուժեղացման, ինչպես նաև հիմնախնդրի լուծման գործում տղամարդկանց ու տղաներին ներգրավելու ջանքերի ընդլայնման միջոցով։

 

II. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

10. Հայաստանում բավական ցածր է իրազեկվածությունը գենդերային բռնության և գենդերային խնդիրների մասին։ Ավելին, այսօրվա Հայաստանը հաճախ բնութագրվում է որպես գենդերային կարծրատիպերով խորապես արմատավորված պահպանողական հասարակություն, որտեղ առկա են քողարկված խտրականությունը կանանց հանդեպ, ինչպես նաև ընդհանուր հանդուրժողականությունը գենդերային բռնության զանազան դրսևորումների նկատմամբ։

11. 2000 թվականից ի վեր Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածությունը գնահատելու նպատակով միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: 2006թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվել է «Ընտանիքը որպես ինստիտուտ», 2007թ. Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի կողմից` «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունն ու ճնշումը Հայաստանում», 2008թ. Միջազգային համաներում կազմակերպության կողմից` «Լռությունը պատվաբեր չէ», հետազոտությունները, որոնք հաստատել են, որ այս երևույթը գենդերային բռնության առավել տարածված դրսևորումներից է Հայաստանում: Մասնավորապես, Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքների զեկույցում նշվում է, որ, թեև ստացված տվյալները փոքր-ինչ տարբերվում են 2000-ի թվերից, սակայն իրադրությունը շարունակում է մտահոգիչ մնալ, քանի որ հարցված կանանց շուրջ 60%-ը նշում է Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածության մասին։

12. 2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ «իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61.0%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25.0%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8.9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաստատելով իր կողմնակցությունը գենդերային բռնության երևույթի կանխարգելման և վերացման քաղաքականությանը, այն համարելով մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներից մեկը, ձեռնարկել է մի շարք քայլեր:

14. Անկախացումից հետո ընդունված առաջին ռազմավարական ծրագիրը, որը նախանշեց կանանց նկատամբ պետական քաղաքականության հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրն էր, որին հաջորդեց 2004-2010թթ. ազգային ծրագիրը: Այս երկու փաստաթղթերը նպատակաուղղված էին Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների և հիմնական ազատությունների, պետական կառավարման մարմիններում կանանց մասնակցության երաշխիքների ապահովմանը, մայրության ու մանկական առողջության պահպանմանը: Այս ռազմավարական ծրագրերում հանրապետությունում կանանց նկատմամբ բռնության երևույթի վերացման խնդիրը ներկայացված էր առանձին գլուխներով, որտեղ տրված են օրենսդրության բարեփոխման, համապատասխան աջակցության և կանխարգելման մեխանիզմների ներդրման հարցերը:

15. Վերոհիշյալ ծրագրերի շրջանակներում այս տարիների ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ.

1) ուսումնասիրվել է խնդրի լուծման ուղղությամբ այլ երկրների հաջողված փորձը, գենդերային բռնությունը կանխարգելող Հայաստանի Հանրապետության միջազգային փաստաթղթերը` ՀՀ օրենսդրությունը միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով,

2) 2005 թվականին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որում սահմանված են «բռնություն» հասկացությունը և պետության կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ձևերը,

3) կազմակերպվել են բռնության ենթարկված կանանց հետ աշխատող սոցիալական աշխատողների, առողջապահական, կրթական համակարգի մասնագետների և իրավապահ մարմինների վերապատրաստման և ուսուցման համալիր դասընթացներ,

4) ամեն տարի ՄԱԿ-ի կառույցների, միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ, ՀԿ-ների և պետական կառույցների մասնակցությամբ կազմակերպվում է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը,

5) 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված գենդերային բռնության դեմ պայքարի քարոզարշավի անցկացման մասին փաստաթղթին, 2008թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Վերջ բռնությանը կանանց նկատմամբ» կարգախոսով քարոզարշավը, որի շրջանակներում հարցերի նախարարությունը մշակել և իրականացրել է միջոցառումների ծրագիր. կլոր սեղանների անցկացում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, հանդիպումներ քաղաքացիական հասարակության և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, հրատարակությունների և գրքույկների տարածում, տեղեկատվության տեղադրում ինտերնետում: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև կարիքների գնահատում, վիճակագրական տվյալների հավաքում և իրավիճակի գնահատում, որի արդյունքները ամփոփվել են 2008թ. մայիսին անցկացված խորհրդաժողովում:

6) 2008թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունում ամրագրվել են բռնության ենթարկված անձանց սոցիալական պաշտպանությանը և երևույթի կանխարգելմանը վերաբերվող գործառույթներ:

16. Բացի այդ.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրում ներառվել են բռնության երևույթի կանխարգելմանը և բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող աջակցության հարցերը:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստում հավանության է արժանացել «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», որի գերակա ուղղություններից մեկն է սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելումը:

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թ. մարտի 30-ի N 213-Ա որոշմամբ ստեղծվել է գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է հանրապետությունում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումը:

17. Այս տարիների ընթացքում, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ են իրականացրել նաև հասարակական կազմակերպությունները: Երևանում, Մարտունիում, Գյումրիում, Եղեգնաձորում իրականացվել են բռնության զոհերի պաշտպանության ծրագրեր, գործել են թեժ գծեր, վստահության հեռախոսներ, ստեղծվել են ապաստարաններ, տրամադրվել են բժշկական, իրավաբանական և սոցիալական խորհրդատվություններ, աշխատել են ճգնաժամային կենտրոններ («Հույս», «Ընտանեկան կենտրոն», «Մոր և մանկան կենտրոն»), իրականացվել են տեղեկատվական, վերլուծական և կրթական ծրագրեր:

18. Չնայած ձեռնարկված քայլերին` գենդերային բռնության հիմնախնդիրը երկրի համար դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, կանանց սոցիալ-տնտեսական կախվածությունը ընտանիքում, չլուծված կենցաղային հիմնախնդիրները, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքացիական հասարակության չհամակարգված գործողություններն ու անկատար իրավական դաշտը հանգեցնում են գենդերային բռնության աճի:

19. Գենդերային բռնության խնդիրը անհրաժեշտ է դիտարկել որպես համալիր սոցիալական խնդիր և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ոչ միայն դրա հետևանքների վերացման, այլ նաև երևույթի կանխարգելման համար: Դրանք պետք է ուղղված լինեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքի ապահովության, ազատության և արժանապատվության պահպանման իրավունքի ապահովմանը:

 

III. ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

20. Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության դեմ պայքարը խոչընդոտող հիմնախնդիրներն են.

1) հասարակության կողմից հասարակական կյանքի բոլոր ոլորտների, հասարակության բարոյական և արժեքային կողմնորոշումների վրա գենդերային բռնության երևույթի ազդեցության թերագնահատումը,

2) գենդերային բռնության վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը,

3) գենդերային բռնության երևույթին վերաբերող վիճակագրության հավաքագրման համակարգի անկատար լինելը,

4) գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրության և առկա նորմատիվ-իրավական ակտերի իրականացման մշտադիտարկման մեխանիզմների բացակայությունը,

5) գենդերային բռնության բոլոր տեսակներից անձի պաշտպանության իրավական, քաղաքական, վարչական և մշակութային բնույթի կանխարգելման/նախազգուշական գործողությունների ոչ բավարար լինելը,

6) գենդերային բռնության զոհերի պաշտպանության իրականացման իրավական գործիքների անբավարար կիրառումը,

7) գենդերային բռնության զոհերի, ինչպես նաև բռնություն կատարած անձանց վերականգնման պետական ծրագրերի բացակայությունը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

21. Ծրագրի նպատակն է նպաստել գենդերային բռնության կրճատմանը Հայաստանի Հանրապետությունում:

22. Հանրապետությունում գենդերային բռնության կրճատմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

1) գենդերային բռնության կանխարգելումը,

2) գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը,

3) գենդերային բռնություն կիրառողների հետապնդումը:

 

Ծրագրի խնդիրները

22. Գենդերային բռնության կանխարգելման խնդիրներն են.

1) գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը,

2) գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության կառավարման համակարգի, այդ թվում՝ գերատեսչական վիճակագրության և ուսումնասիրությունների միջոցով բռնության ենթարկված անձանց մասին տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ներդրումը,

3) գենդերային բռնության, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ հանցագործությունների, այդ թվում աշխատավայրում սեռական ոտնձգությունների և այլ չարաշահումների և շահագործման երևույթների ու դրանց տարածվածության, դրանց կանխարգելման, բռնության վերաբերյալ օրենսդրության, բռնություն կիրառողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության և պատժամիջոցների, զոհերին աջակցության միջոցների՝ իրավական խորհրդատվության, բուժօգնություն և հոգեբանական աջակցության տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը,

4) գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի փոխակերպումը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորումը,

5) գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների դասավանդման համար ծրագրային և ուսումնամեթոդական հիմքի ստեղծումը,

6) գենդերային բռնության վերաբերյալ թեմայի ներառումը մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում և ծողական կրթություն համակարգում:

 

23. Գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանության խնդիրներն են.

1) գենդերային բռնության ենթարկված անձանց իրավական պաշտպանության համակարգի կատարելագործումը,

2) գենդերային բռնության զոհերի և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության ընդլայնումը, այդ թվում՝ նրանց տրամադրվող աջակցության վերաբերյալ,

3) գենդերային բռնության զոհերին տրամադրվող սոցիալական, բժշկական և իրավական աջակցության և ծառայությունների շրջանակի ընդլայնումը և դրանց որակի շարունակական բարձրացում,

4) գենդերային բռնության կանխարգելման համար պատասխանատու մարմինների, զոհերին աջակցություն տրամադրող և ծառայություններ մատուցող հաստատությունների մասնագիտական աշխատակազմերի շարունակական կարողությունների զարգացումը:

 

24. Գենդերային բռնություն կիրառողների հետապնդման խնդիրներն են.

1) բռնություն գործադրած անձանց հետապնդման արդյունավետության բարձրացումը,

2) բռնություն գործադրած անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնումն ու վերադաստիարակումը:

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

25. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված բարեփոխված օրենսդրություն,

2) պետական քաղաքականության մեջ ներդրված գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված մոտեցումներ,

3) շահագրգիռ մարմինների սահմանված գործառույթներ և համագործակցության մեխանիզմներ,

4) գենդերային բռնության երևույթն արտացոլող պետական վիճակագրություն և տեղեկատվության հավաքագրման ընթացակարգեր,

5) գենդերային բռնության երևույթը բնութագրող միասնական ցուցանիշների և մոնիտորինգի մեխանիզմներ,

6) գենդերային բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման սահմանված մեխանիզմներ,

7) կրթական համակարգում ներդրված գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված մոտեցումներ,

8) սոցիալական, առողջապահական, կրթական և ոստիկանության համակարգի վերապատրաստված մասնագետներ,

9) գենդերային բռնության երևույթի նկատմամբ հասարակական գիտակցության փոփոխություն:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011թ.

հունիսի 17-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հ/հ

Նպատակը

Գործողությունները

Նպատակ 1. Գենդերային բռնության կանխարգելում

1.1.

Ապահովել գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը

1.1.1. Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պարբերական զեկույցների նախապատրաստում և ներկայացում

1.1.2. Ազգային օրենսդրության համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազային փաստաթղթերի պահանջներին, մասնավորապես, «ընտանեկան բռնություն» և «գենդերային բռնություն» հասկացությունների ներառում իրավական ակտերում

1.2.

Ապահովել գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության կառավարման համակարգի, այդ թվում՝ գերատեսչական վիճակագրության և ուսումնասիրությունների միջոցով բռնության ենթարկված անձանց մասին տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի, մշակումը և ներդրումը

1.2.1. Գենդերային բռնության երևույթի, դրա հաճախականության և տարածվածության գնահատման և մշտադիտարկման ցուցիչների համակարգի մշակում և ներդրում

1.2.2. Գենդերային բռնության վերաբերյալ ցուցանիշի ներառում ամփոփ պետական վիճակագրական հաշվետվություններում

1.2.3. Առողջապահական հաստատություններում, այդ թվում՝ բուժամանկաբարձական կետերում և գյուղական առողջության կենտրոններում գենդերային բռնության հետևանքով առաջացած վնասվածքների հայտնաբերման, հաշվառման, տվյալների լրացման ու հաղորդման ձևերի և ցուցանիշների ինտեգրման համակարգի ներդրում

1.2.4. Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բռնության դեպքերի բացահայտմանն ու դրանց պատճառների պարզաբաննմանն ուղղված հետազոտությունների և դրանց վերաբերյալ տեղեկատվական հրապարակումների իրականացում

1.2.5. Գենդերային բռնության զոհերին աջակցություն տրամադրող կառույցների և դրանց տրամադրած ծառայությունների տվյալների համապարփակ բազայի ստեղծում

1.2.6. Հիմնախնդրին առնչվող կառույցների մասնագետների վերապատրաստում գենդերային բռնության զոհերի տվյալների հավաքագրման ընթացակարգերի, միասնական ցուցանիշների և մոնիտորինգի մեխանիզմի վերաբերյալ

1.3.

Ապահովել գենդերային բռնության, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ հանցագործությունների, դրանց կանխարգելման, բռնության վերաբերյալ օրենսդրության, բռնություն կիրառողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության և պատժամիջոցների, զոհերին աջակցության միջոցների՝ իրավական խորհրդատվություն, բուժօգնություն և հոգեբանական աջակցության տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի փոխակերպումը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորումը

1.3.1. Բռնության և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ հանրային քննարկումների, հանդիպումների, տեղեկատվական համապարփակ արշավների իրականացում, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ

1.3.2. Առանձին թիրախային խմբերին ուղղված սոցիալական գովազդի, ինչպես նաև հատուկ հաղորդաշարերի ու հաղորդումների հեռարձակում հեռուստատեսության և ռադիոյի միջոցով

1.3.3. Գենդերային բռնության երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, մշակում և տարածում հասարակության տարբեր խմբերի, այդ թվում երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում

1.3.4. Գենդերային բռնության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերի պատրաստում և հեռարձակում

1.4.

Ապահովել գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների դասավանդումը և դրա համար անհրաժեշտ ուսումնամեթոդական հիմքի ստեղծումը

1.4.1. Հանրակրթական դպրոցներում և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների համար գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումների կազմակերպում

1.4.2. Հանրակրթական դպրոցներում և համայնքներում ֆորումների անցկացում` երիտասարդների ապագային, հասարակության մեջ ընտանիքի դերին վերաբերող թեմաների շուրջ

1.4.3. Հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի անցկացում, առողջության վերաբերյալ թեմաների ներառում կրթական ծրագրերում

1.5.

Ապահովել գենդերային բռնության թեմայի ներառումը մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում

1.5.1. Ուսուցիչների և բուհերի դասախոսների համար գենդերային բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացման և ուսուցողական միջոցառումների կազմակերպում

1.5.2. «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման մոդուլում գենդերային բռնությանը վերաբերող թեմաների ներառում

1.5.3. Հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման մոդուլում գենդերային բռնությանը վերաբերող թեմաների ներառում

1.6.

Ապահովել գենդերային բռնության վերաբերյալ թեմայի ներառումը ծնողական կրթություն համակարգում

1.6.1. Երեխայի խնամքի ու դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության կարևորության, ընտանիքում բռնության բացառման, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ ծնողների իրազեկում

Նպատակ 2. Գենդերային բռնության զոհերին համապարփակ աջակցության տրամադրում գենդերային բռնության ենթարկվածների պաշտպանություն

2.1.

Կատարելագործել գենդերային բռնության ենթարկված անձանց իրավական պաշտպանության համակարգը

2.1.1. Գենդերային բռնության ոլորտի համապատասխան իրավական ակտերի, այդ թվում՝ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

2.1.2. Գենդերային բռնության ոլորտի օրենսդրության կիրարկման մեխանիզմների մշակում և ներդրում

2.1.3. Բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմի մշակում և ներդրում

2.1.4. Առողջապահական, սոցիալական, հոգեբանական և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև անհատական և անանուն աջակցության տրամադրման միասնական նվազագույն չափորոշիչների և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի մշակում և ներդրում

2.2.

Ապահովել գենդերային բռնության զոհերի և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածության ընդլայնումը, այդ թվում՝ նրանց տրամադրվող աջակցության վերաբերյալ

2.2.1. Բուժհաստատությունների, կրթական և սոցիալական ծառայություն տրամադրող հաստատությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից գենդերային բռնության և դրա հետևանքների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, բռնության զոհերին տրամադրվող աջակցության նվազագույն չափորոշիչների, աջակցություն տրամադրող կառույցների և դրանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բռնության զոհերին և խոցելի խմբերի ներկայացուցիչներին

2.2.2. Հատուկ դասընթացների կազմակերպում բռնության զոհերի և խոցելի խմբերի ներկայացուցիչների համար

2.3.

Ընդլայնել գենդերային բռնության զոհերին տրամադրվող սոցիալական, բժշկական և իրավական աջակցության և ծառայությունների շրջանակը և ապահովել դրանց որակի շարունակական բարձրացում

2.3.1. Բուժհաստատություններում, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում, սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատություններում բռնության դեպքերի ահազանգման ծառայությունների, ինչպես նաև 24-ժամյա հեռախոսային թեժ գծի ստեղծում

2.3.2.Բռնության զոհերի համար ժամանակավոր կացարանների և/կամ ապաստարանների ստեղծում

2.3.3. Ժամանակավոր կացարաններում և/կամ ապաստարաններում տրամադրվող առողջապահական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ ծառայությունների նվազագույն չափորոշիչների և այդ ծառայությունների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների մշակում և ներդրում

2.3.4. Իրականացվում են բռնության զոհերի առողջության վերականգնման և սոցիալ-հոգեբանական վերաինտեգրման ծրագրեր

2.3.5. Առաջնային բուժօգնության ծառայություններում և հիվանդանոցներում բռնության զոհերին շտապ օգնության ծառայությունների մատուցման գործընթացում ներդնել այլ ոլորտների մասնագետներին (բացի բուժանձնակազմը), այդ թվում՝ սոցիալական աշխատողների և հոգեբանների ներգրավման մեխանիզմներ

2.3.6. Բռնության զոհերի և խոցելի խմբերի ներկայացուցիչների համար արդյունավետ ինքնապաշտպանության միջոցների հատուկ դասընթացների իրականացում

   

2.3.7.Երևան քաղաքում բռնության ենթարկված զոհերի համար մասնագիտացված կենտրոնի ստեղծում և բացի հիմնական ծառայություններից տվյալ ոլորտում աշխատանքային մեծ փորձ և որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետների ներգրավում

2.4.

Ապահովել գենդերային բռնության կանխարգելման համար պատասխանատու մարմինների, զոհերին աջակցություն տրամադրող և ծառայություններ մատուցող հաստատությունների մասնագիտական աշխատակազմերի շարունակական կարողությունների զարգացումը

2.4.1. Բժշկական զննության, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցերի կողմից ընտանիքների ուսումնասիրությունների միջոցով գենդերային բռնության զոհերի բացահայտման չափորոշիչների, հաշվառման, հաղորդման և ուղղորդման ընթացակարգերի և դրանց վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման մեթոդաբանության մշակում և ներդրում

2.4.2.Հանրային առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտի մասնագետների և ոստիկանների վերապատրաստման դասընթացների կազմակերպում գենդերային բռնության զոհերի բացահայտման, հաշվառման, հաղորդման, զոհերին համապատասխան աջակցության տրամադրման և ուղղորդման վերաբերյալ

2.4.3. Գենդերային բռնության վերաբերյալ ուսուցման բաղադրիչի (մոդուլ) մշակում և ներդրում պետական ծառայողների վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում

2.4.4. Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքային ծառայողների և լրագրողների շրջանում գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Նպատակ 3. Գենդերային բռնություն կիրառողների հետապնդում

   

3.1.1. Դատավորների, դատախազների և ոստիկանների համար իրականացնել մասնագիտացված (առանձին) և համատեղ դասընթացներ գենդերային բռնության զոհերի պաշտպանության և բռնություն գործադրողների բացահայտման և հետապնդման վերաբերյալ

3.1.

Ապահովել բռնություն գործադրած անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնումն ու վերադաստիարակումը

3.2.1. Բռնություն գործադրած անձանց համար իրականացնել բռնությունը բացառող այլընտրանքային վարքագծի, այդ թվում՝ արդյունավետ հաղորդակցության, կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացներ

3.2.2.Բռնություն գործադրողների և նրանց երեխաների հանդիպման համար ստեղծել հադիպման ապահով վայրեր և ներդրված են համապատասխան ընթացակարգեր

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011թ.

հունիսի 17-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Հ/հ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող
արդյունք

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1

Քաղաքացիական ծառայողների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների դասավանդման համար ծրագրային և ուսումնամեթոդական հիմքի ստեղծում

կմշակվի գենդերային բռնության վերաբերյալ ուսուցման բաղադրիչ, որը կներառվի ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի
N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

հուլիսի
3-րդ տասնօրյակ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Հայաստանի Հանրապե-
տության վարչա-
պետի 2010թ. մարտի 30-ի «Գենդե-
րային բռնության դեմ պայքարի միջգերա-
տեսչական հանձնաժո-ղով ստեղծելու և անհա-
տական կազմը հաստա-
տելու մասին»
N 213-Ա որոշում

2

Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

կմշակվի գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

3

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքային ծառայողների, Երևանում և ՀՀ մարզերում գենդերային հարցերով խորհրդատվական մարմինների ներկայացուցիչների, լրագրողների համար գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

կկազմակերպվեն կլոր սեղաններ, քննարկումներ շահագրգիռ մարմինների, հասարակության լայն շրջանների և ԶԼՄ-ների մասնակցությամբ գենդերային բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացման, պետական քաղաքականության մեջ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված մոտեցումների ներդրման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ /համաձայնությամբ/

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

4

Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տարածում գենդերային բռնության կանխարգելման նպատակով

կմշակվեն, կտպագրվեն և կտարածվեն գենդերային բռնության երևույթի վերաբերյալ թերթոններ, բուկլետներ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

5

Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում

կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

6

Հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումների կազմակերպում

սովորողների առանձին թիրախային խմբերի համար կկազմակերպվեն կլոր սեղաններ ու քննարկումներ` գենդերային բռնության վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-եր
Միջազգային կազմակերպու-թյուններ /համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

7

Ուսուցիչների և բուհերի դասախոսների համար գենդերային բռնության վերաբերյալ դասախոսությունների կազմակերպում

հանրակրթական դպրոցների ուսուցիչների և մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների առանձին թիրախային խմբերի համար կկազմակերպվեն ուսուցողական միջոցառումներ, գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-եր
Միջազգային կազմակերպու-թյուններ /համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

8

Ծնողների համար երեխաների խնամքի ու դաստիարակության վերաբերյալ ուսուցման կազմակերպում

ծնողների շրջանում կանցկացվեն կարճատև ուսուցողական դասընթացներ` երեխաների խնամքի և դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության կարևորության, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-եր,
Միջազգային կազմակերպու-թյուններ
/համաձայնությամբ/

դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

միջազգային կազմակեր-պություններ

9

Հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

սովորողների շրջանում կանցկացվի ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-եր,
Միջազգային կազմակերպու-թյուններ
/համաձայնությամբ/

դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

միջազգային կազմակեր-պություններ

10

Գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության կառավարման համակարգի, այդ թվում՝ գերատեսչական վիճակագրության և ուսումնասիրությունների միջոցով բռնության ենթարկված անձանց մասին տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի մշակում և դրա ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում

գենդերային բռնության հետևանքով առաջացած վնասվածքների հայտնաբերման, հաշվառման, տվյալների լրացման ու հաղորդման ձևերի ներդրում առողջապահական հաստատություններում, այդ թվում՝ բուժամանկաբարձական կետերում և գյուղական առողջության կենտրոններում

Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների
առողջապահության և սոցիալական ապահովության
վարչություններ

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջվում

11

Առողջապահական բուժհաստատությունների մասնագետների համար գենդերային բռնության վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում

առողջապահական բուժհաստատությունների մասնագետների համար կկազմակերպվեն բռնության ենթարկված անձանց տվյալների հավաքագրման ընթացակարգերի, միասնական ցուցանիշների և մոնիտորինգի մեխանիզմի ներդրման վերաբերյալ դասընթացներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարություն

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների
առողջապահության և սոցիալական ապահովության
վարչություններ

նոյեմբեր
2-րդ տասնօրյակ

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

12

Ոստիկանության աշխատակիցների իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ ՀՀ ոստիկանության ակադեմիայում և ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնում

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Տեղական և միջազգային հասարակական կազմակերպու-
թյուններ /համաձայնությամբ/

ընթացքում

միջազգային կազմակեր-
պություններ

13

Հանցագործությունների կանխարգելման պետական հայեցակարգի պահանջների համաձայն անչափահասների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

կկազմակերպվեն գենդերային բռնության վերաբերյալ դասընթացներ փորձարարությունում ներառված թվով 10 հանրակրթական դպրոցներում անչափահասների շրջանում դպրոցական տեսուչների կողմից

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ընթացքում

միջազգային կազմակեր-
պություններ