ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
16 հուլիսի 2020 թվականի |
N 146-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 317-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (միասնական տեղեկանքի) ձևը հաստատելու մասին» N 317-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. Թովմասյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կադաստրի կոմիտե |
Հավելված Կադաստրի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 16-ի N 146-Ն հրամանի |
Հավելված ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի Պետական Կոմիտեի նախագահի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 317-Ն հրամանի |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
N___________________________
Գաղտնաբառ՝________________
Անշարժ գույքի միավորի, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների
Անշարժ գույքի գտնվելու վայր և անվանում _______________________________________
Հողամասի ծածկագիր _________________________________________________________
Շինության ծածկագիր _________________________________________________________
Լրացվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինությունների դեպքում
1․ Գրանցված իրավունքներ
Հողամասի նկատմամբ |
Շինությունների նկատմամբ | |||||||
Հ/Հ |
Իրավունքի սուբյեկտի անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն (լրիվ անվանում), բաժնեմաս |
Նպատակային նշանակություն |
Իրավունքի տեսակ |
Մակերես (հա) |
Նպատակային նշանակություն |
Իրավունքի տեսակ |
Ընդհանուր մակերես (քմ) | |
1 |
2. Գույքային իրավունքներ
Հ/Հ |
Սահմանափակման տեսակ |
Համառոտ նկարագրություն |
Կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր |
Գրանցման ամսաթիվ |
1 |
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
——————————————————————————————————————
——————————————————————————————————————
Տեղեկանքը պատրաստող պաշտոնատար անձ
Տեղեկանքում տվյալները |
_________________ |
20 _____ թ., |
______________ | |
ամիս, ամսաթիվ |
ժամ, րոպե |
|||
Տրամադրվում է _________________________________ դիմողի անուն, ազգանուն (անվանում) |
__________________________________ զբաղեցրած պաշտոն | |||
__________________________________ անուն, ազգանուն |
Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2020 թվական: