Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.04.15/13(681) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվարի 2020 թ.

ք. Երևան

  N 228-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՈՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հովիկ Խաչատրյանի կողմից 2020 թվականի փետրվարի 10-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Հովիկ Խաչատրյանի 2017 թվականի նոյեմբերի 1-ին հաշվառված «բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Տ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան