Գլխավոր տեղեկություն
Համար
N 43
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 43

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 37 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 15 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 37 արձանագրության «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հոկտեմբերի 25-ի նիստի N 43

արձանագրային որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 22-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Իրականացման ուղիները

Ակնկալվող արդյունքը

Ժամանակա-ցույցը

Պատասխանատու մարմիններ

1.

ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում և/կամ ՀՀ-ում

Օժանդակություն հայեցի կրթության և դաստիարակության, հայոց լեզվի, հայ գրականության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմության դասավանդման որակի բարձրացման գործին

Ուսուցիչների վերապատրաստում տարածաշրջանում` գործուղված մասնագետների օգնությամբ և/կամ ՀՀ-ում

Տարեկան մինչև 60 ուսուցչի վերապատրաստում համայնքներում և/կամ ՀՀ-ում

2012-    2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2.

Ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին

Միասնական ծրագրերի, դասագրքերի ներդրման միջոցով հայոց լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացում

Պահանջարկի ուսումնասիրում, դասագրքերի ստեղծման, ուսումնամեթոդական և օժանդակ նյութերի մշակման նպատակով մրցույթների կազմակերպում, ընտրված ուսումնական նյութերի փաթեթի հրատարակում և առաքում

Հայոց լեզվի նոր դասագրքեր (Այբբենարան, ընթերցարան), աշխատանքային տետրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և օժանդակ նյութեր

2012-    2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

3.

Աջակցություն հայկական համայնքների մշակութային խմբերին

Աջակցություն հայեցի կրթությանը և դաստիարակությանը, պայքար մշակութային ուծացման դեմ

Համայնքային կառույցների հետ կազմակերպական հարցերի լուծում, մանկավարժական կադրերի ապահովում, ծրագրերի, ուսումնամեթոդական այլ օժանդակ նյութերի առաքում

Տարեկան մինչև 5 մշակութային խմբերի գործունեությանն աջակցություն

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

4.

«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպում տարածաշրջանի հայկական կրթօջախների աշակերտների մասնակցությամբ

Դպրոցահասակների շրջանում մայրենի լեզվի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական և լեզվական գիտելիքների տարածում, հայոց լեզվի ուսուցման խթանում

«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների գործուղում տարածաշրջան, նրանց միջոցով խմբերի նախապատրաստում հեռուստախաղին

Տարեկան մեկ խաղի կազմակերպում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

5.

Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և շարադրության մրցույթների կազմակերպում համայնքներում

Դպրոցականների շրջանում մայրենի լեզվի, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական առարկաների և մայրենի լեզվի ուսումնասիրման խթանում

Տարածաշրջանի կրթօջախների հետ համատեղ հանձնաժողովների ձևավորում, մրցույթների, օլիմպիադաների, խաղերի անցկացում և արդյունքների քարոզում

Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, գիտելիքների զարգացում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

6.

ԱՊՀ երկրների բուհերի հայ ուսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկայի կազմակերպում Հայաստանում

Հայաստան – Սփյուռք կապերի զարգացում, հայկական հիմնախնդիրների լուծման գործում Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում

Պրակտիկայի հայտերի ստացում, ծրագրի կազմում, ՀՀ համապատասխան հաստատություններում տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում

Տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում: Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպման գործում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

7.

Աջակցություն տարածաշրջանի կրթական հաստատությունների, հայագիտական կենտրոններին, երիտասարդական խմբերի ելույթների կազմակերպմանը Հայաստանում

Հայագիտության խթանում, Հայաստան– Սփյուռք կապերի զարգացում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում, հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն, երիտասարդական խմբերի ելույթների կազմակերպում Հայաստանում

Գիտակրթական հաստատությունների ցանկի ճշգրտում, ՀՀ համապատասխան կառույցների հետ կապերի հաստատում

Տարածաշրջանի գիտակրթական հաստատությունների հայագիտական կենտրոնների կողմից հայագիտական թեմաներով հետազոտությունների, կոնֆերանսների կազմակերպում, բրոշյուրների, բուկլետների, գովազդային վահանակների, հրավիրատոմսերի, ազդագրերի հրատարակում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

8.

Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում

Հայ ոգու և մշակութային արժեքների քարոզում, ազգային ինքնության զորացում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում, լեզվամշակութային ուծացման դիմակայում

Այցերի և համերգ-ներկայացումների ծրագրերի և ժամանակացույցերի կազմում, տեղական կառույցների հետ համաձայնեցում, ստեղծագործական խմբերի գործուղումներ համայնքներ, հայաշատ համայնքներում միջոցառումների անցկացում

Լեզվամշակութային ուծացման դիմակայում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

9.

Տարածաշրջանում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպումների, համաժողովների կազմակերպում տարածաշրջանում և/կամ ՀՀ-ում

Երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացում, միմյանց և հայրենիքի հետ կապերի ամրապնդում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հնարավորության ստեղծում

Հավաք-հանդիպումների, համաժողովների կազմակերպում տարածաշրջանում և/կամ ՀՀ-ում

Ցանցային կառույցների ստեղծում, համակարգող մարմնի ձևավորում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10.

Սփյուռքյան գեղարվեստական ինքնագործունեության համույթների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպում

Աջակցություն հայ ինքնության պահպանմանը, հայադարձությանը, մշակութային կյանքի ակտիվացմանը, Հայաստանի հետ կապերի սերտացմանը

միջոցառման ծրագրի մշակում, ժամանակացույցի կազմում և անցկացում

միջոցառման մինչև 100 մասնակիցների հյուրախաղերի, ելույթների, շրջագայությունների կազմակերպում Հայաստանում և Արցախում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

11.

Տարածաշրջանի ինքնագործ խմբերի քարոզչական և հեռուստատեսային հաղորդումների կազմակերպում

Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ապահովում, ՀՀ ՍՆ գործունեության լուսաբանում

Տարածաշրջանի հայկական համայնքներում գործող ինքնագործ խմբերի քարոզչական և հեռուստատեսային հաղորդումների կազմակերպում

Ֆիլմի ստեղծում, ֆլեշմոբի կազմակերպում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

12.

Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ

Գործընթացի պլանավորում և վերահսկում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, համայնքային կազմակերպությունների գործունեության և միջհամայնքային կապերի աշխուժացում

Գործընթացի կարգավորում և վերահսկում, հավաք- հանդիպումների ժամանակացույցի և ծրագրի կազմում, համայնքների հետ համատեղ կազմակերպական հարցերի լուծում

Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում, համագործակցության արդյունավետության բարձրացում, տարածա-շրջանի հայ համայնքների խնդիրների լուծման համակարգում

2012-     2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

»: