Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2020
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.10.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 հոկՏԵՄԲԵՐԻ 2020 թ.
քաղ. Երևան

N 402-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի ամբողջ տեքստում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով, ինչպես նաև «ԴԱՀԿ ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով,

2) Հրամանով հաստատված N 1 հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական» բառերը,

3) Հրամանով հաստատված N 1 հավելվածում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ» բառերով,

4) ուժը կորցրած ճանաչել Հրամանով հաստատված N 2 հավելվածի 6-րդ կետի ա) ենթակետը,

5) Հրամանով հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի ա) ենթակետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2020 թվական: