ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Լուսնային Նոր տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Մեծանուն հայեր. Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «Հայ կոմպոզիտոր. Armenian composer. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ. LAZAR SARIAN. 1920-1998» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի թեմային նվիրված «ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. MIRZA DINNAYI 2019 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Լուսնային Նոր տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Մեծանուն հայեր.Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «Հայ կոմպոզիտոր. Armenian composer. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ. LAZAR SARIAN. 1920-1998» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի թեմային նվիրված «ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. MIRZA DINNAYI 2019 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 06-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 06-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 06-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|