ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հունվարի 2020 թ. |
N 24-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000082 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Երևանի քաղաքապետի 2009թ. հուլիսի 13-ի 6649-Ա որոշումը, «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված հայտը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերահասցեավորել «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի հուլիսի 24-ին տրված թիվ Կ-XX-000082 թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզիայում գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ս. Օհանովի փողոց 15/1 հասցեի:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2020 թվական: