Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-24.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2020
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2020 թ.

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ.

ա․ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, եթե դրանցով ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն։

բ․ սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը։

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2020 թվականի

հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետև՝ հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետև՝ գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները։

2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան հայտարարություն։

3. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը։

4. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին։

5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները ներկայացնում են դիմում /Ձև 1/՝ դրան կցելով՝

ա․ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

բ․ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

գ․ ինքնակենսագրություն,

դ․ բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),

ե․ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

6․ Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով դիմումատուները դիմումը ներկայացնում են շտեմարանի համապատասխան դաշտերում համապատասխան տվյալները լրացնելու միջոցով՝ ներբեռնելով սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի լուսապատճենները։

7. Հայաստանի Հանրապետության մարզպետները հաստատությունների տնօրեններից ստանում ու յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 10-ը (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց 10 օրյա ժամկետում) նախարարություն են ներկայացնում նշված հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը՝ համաձայն Ձև 2-ի, ընդ որում, մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

8․ Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում սույն կարգի 5-րդ կետում նշված հայտերը լրացվում են շտեմարանի համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելու միջոցով։

9․ Սույն կարգի 7 և/կամ 8-րդ կետում նշված հայտերը ստանալուց հետո նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկ (ըստ հաստատությունների և մասնագիտությունների)` նախապատվություն տալով ըստ հետևյալ առաջնայնության.

ա․ տվյալ հաստատության հետ սույն կարգով նախկինում աշխատանքային պայմանագիր կնքած թեկնածուին (հաստատության կողմից դրական բնութագրի առկայության դեպքում),

բ․ տվյալ հաստատությանն առավել մոտ բնակավայրում բնակվող թեկնածուին,

գ․ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:

10. Գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկը կազմելուց հետո նախարարությունը յոթօրյա ժամկետում, ըստ առաջնայնության, թեկնածուներին է ներկայացնում առաջարկություններ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր։ Ընդ որում, եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է սույն կետով իրեն արված հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանից երեք տարով։

11. Գործուղվող մասնագետի թեկնածուն սույն կարգի 10-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը ընկած ժամանակաշրջանի համար աշխատանքային պայմանագիր։

12. Հաստատությունը սույն կարգի 11-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է համապատասխան մարզպետարանին (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարությանը), որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգով նշված հաշվետվություններում։

13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.

ա․ իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

բ․ իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,

գ․ տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

դ․ բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․

 

հ/հ

մարզը

վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ

քաղաք

գյուղական համայնք

1

Արագածոտն

23000

16000

2

Արարատ

27000

19000

3

Արմավիր

32000

22000

4

Գեղարքունիք

15000

11000

5

Լոռի

13000

10000

6

Կոտայք

34000

24000

7

Շիրակ

21000

15000

8

Սյունիք

33000

23000

9

Վայոց Ձոր

30000

21000

10

Տավուշ

26000

18000

 

ե․ կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,

զ․ աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով։

14․ Սույն կարգի 13-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարության) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

15. Մարզպետարանները եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները՝ կից նաև տեղեկատվություն Ձև 3-ին համապատասխան։

16. Գործուղված մասնագետը չի կարող սույն կարգով միևնույն հաստատություն գործուղվել երկու անգամից ավելի անգամ։

17. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում։

 

Ձև 1

 

ԴԻՄՈՒՄ

 

Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու

 

Հայաստանի Հանրապետության

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ________________________________________-ին

_______________________________________________- ից

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

__________________________________________________

 դիմողի հաշվառման վայրը

________________________________________________

 դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ________________________________________________

 ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)

 

ԴԻՄՈՒՄ

 

 Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին՝ խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ------------------------------------------------------------ մարզ/եր/ի սահմանամերձ կամ բարձր լեռնային համայնքների հանրակրթական դպրոցներ, որպես ---------------------------------------------------- առարկայի ուսուցիչ:

Կից ներկայացնում եմ․

□ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

□ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

□ անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),

□ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

□ ինքնակենսագրություն*,

□ բնութագիր նախկին աշխատավայրից,

□ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես․

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է։

 

Դիմող` ___________________

 ստորագրություն

 

 «_____» ____________ 202 թ.

 

Ձև 2

 

ՀԱՅՏ

 

-------------------------------------------------- մարզի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին

 

Դպրոցի անվանումը

Դպրոցի հասցեն

Առարկան

Շաբաթական ժամերի քանակը

Տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում 1 դրույքի /շաբաթական 22 ժամի/ համար սահմանված վճարը՝ ՀՀ դրամ

Ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթների ամսաթվերը

Ծանոթություն

             
             
             
             

 

Ձև 3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու գործընթացի վերաբերյալ

 

N/N

Գոր-ծուղված մանկա-վարժի անուն ազգանուն

Գոր-ծուղված հաստա-տության անվանումը

Գոր-ծուղման ամիս ամսաթիվ և համարը

Վճարված գումարը /հազար դրամ/

Ծանո-թություն

իր և իր ընտանիքի անդամ-ների տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր

ան-հրաժեշտ գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսեր

մշտական բնա-կավայր այցելելու համար տրանս-պորտային ծախսեր

բնա-կարա-նային վարձ

 կոմունալ ծախսեր

աշխա-տավարձի հավելում

ընդա-մենը

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

ԸՆԴԱՄԵՆԸ

               

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2024, N 51-Ն 26.06.2024, N 40-Ն
16.11.2023, N 140-Ն 01.12.2023, N 40-Ն
09.07.2021, N 48-Ն 24.07.2021, N 40-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան