Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
7. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ զբաղվածության կարգավորման 2013 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է և նրանից բխող իրավական ակտերը:
2. Ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի N 1240-Ն որոշման պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված գերակայությունները:
3. Ծրագրի նպատակն է`
1) բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, զբաղվածության խթանում.
2) աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացում, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքում:
4. Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներն են`
1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանություն, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտներ, աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև արդյունավետ կապի բացակայություն, գործազրկության իրական բարձր մակարդակ.
2) աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում անմրցունակ անձանց, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովման և հասարակության մեջ ինտեգրման հարցում դժվարություններ.
3) տարածքային անհամաչափ զարգացում, առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայություն.
4) կանանց` հանրապետությունում գործազրկության միջին մակարդակից բարձր մակարդակ.
5) աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների և զբաղվածության ցածր մակարդակ.
6) ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության և զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի պլանավորման և իրականացման գործընթացների միջև` հստակ մեխանիզմներով մշտական կապի բացակայություն.
7) գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածություն, ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակ.
8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների հետ գործընկերային և նպատակային համագործակցության ոչ բավարար մակարդակ.
9) ծրագրերի գնահատման և մոնիթորինգի բացակայություն:
5. ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատությամբ կազմել է 108.0%, իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. հունվար-մայիսի համեմատությամբ` 107.4%:
ԱՎԾ-ի կողմից 2012թ. տնային տնտեսություններում (15-75 տարեկան անդամների պատասխաններ) իրականացված ուսումնասիրության արդյունքում նախնական տվյալներով գործազրկության մակարդակը առաջին եռամսյակում` հաշվարկված Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ և (կամ) Եվրոստատի կողմից առաջարկվող սահմանումներին և դրույթներին համապատասխան կազմել է 20.9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.7%-ի փոխարեն:
Գծապատկեր 1. Գործազրկության մակարդակն ըստ ՀՀ մարզերի և ք.Երևանի*
*«Պարենային ապահովություն և աղքատություն, 2012թ. հունվար-մարտ», հրատարակվել է 21 մայիսի 2012թ.
2012թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` ԶՊԾԳ) մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8%-ով (81.7 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6% (52.8 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4% (18.8 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 84.5%-ը (65.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.1%-ով (74.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.2%-ով (69.4 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ աճել է 0.1%-ով և կազմել է 71.0%: 16-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը գործազուրկների թվաքանակում կազմել է 22.5% կամ 14.6 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների կազմն ըստ տարիքային խմբերի *
Գծապատկեր 3. Գործազուրկների կազմն ըստ կրթության*
* Ըստ ԶՊԾԳ-ի կողմից կազմված 2012թ. 2-րդ եռամսյակի աճողական վիճակագրական հաշվետվության
Շարունակում է բարձր մնալ մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թվաքանակը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվաքանակի 57.6%-ը: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակում գտնվող անձինք` կորցնելով աշխատանքային հմտությունները, աշխատաշուկայում դառնում են անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից (32.9%) բարձր տարիք ունեցողները և հաշմանդամները:
Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը 2011 թ. կազմել է 1592, որի 46.5%-ից ավելին կրկնվող հայտերն են: 2012 թ. վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1710: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են` աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ, որոշ մարզերում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (շուրջ 69.0%), ապա մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների և ուսուցիչների պահանջարկը:
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5573 աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.2%-ով (5641 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 3161-ը (56.9%-ը) կանայք են, 1662-ը` (29.8%-ը) երիտասարդներ: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են արդյունաբերության ոլորտում տեղավորվածները` 24.2%, առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների ու անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտներում տեղավորվածները` 22.0% և շինարարության ոլորտում տեղավորվածները` 10.1%:
Երիտասարդներն աշխատանքի տեղավորման հարցում ունեն լուրջ խնդիրներ: Նրանք` չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, հաճախ մերժվում են գործատուի կողմից: Աշխատանք փնտրողների մեջ առաջին անգամ աշխատանք փնտրող անձինք կազմել են 15442 մարդ, որոնցից 2128-ը տվյալ տարվա շրջանավարտներ են: Ընդ որում, 2011թ.-ին` «Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ» ծրագրի ներդրման արդյունքում աճել է երիտասարդ գործազուրկների թիվը:
2012թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում 12654 մարդ կամ գործազուրկների ընդհանուր թվաքանակի 19.5%-ը:
2012թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել են աշխատանք փնտրողների 19.7%-ը:
6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`
1) գործազրկության նպաստի վճարումը.
2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.
3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.
4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.
5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.
7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
9) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.
10) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.
11) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.
12) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.
13) թաղման նպաստի վճարումը:
Բնակչության զբաղվածության կարգավորումն իրականացվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային և այլ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքում:
7. Զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`
1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10 %-ով.
2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 16.3% -ով.
3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների առնվազն 50%-ի աշխատանքի տեղավորում (ուսուցման դասընթացի ավարտից հետո` 3 ամսվա ընթացքում).
4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 17%-ով.
5) աշխատաշուկայում հաշվառված անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 7.5%-ով.
6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 15 %.
7) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 7.5 %-ով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում և հաշվառում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Իրականացնել շուրջ 272250 աշխատանք փնտրող անձանց խորհրդատվություն, որի մեջ ներառվում է նաև հաշվառվող անձանց թվաքանակը |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
2. |
Աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման աջակցություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Իրականացնել շուրջ 12650 աշխատանք փնտրող չզբաղված անձանց աշխատանքի տեղավորում |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
3. |
Աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ տվյալների հավաքագրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Գործատուների հետ համագործակցության արդյունքում յուրաքանչյուր ամիս ստանալ 1450-1500 չկրկնվող թափուր աշխատատեղի հայտ |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
4. |
Ծրագրերի արդյունավետության մոնիթորինգ և գնահատում, տեղեկատվական բազաների տվյալների համադրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կատարել համակարգում իրականացվող զբաղվածության ծրագրերի մոնիթորինգ և գնահատում |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
5. |
Զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Օրենսդրության կատարելագործում |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
6. |
Զբաղվածության պետական ծրագրերի հանրային իրազեկում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Յուրաքանչյուր ամիս և անհրաժեշտությունից ելնելով տեղեկատվություն տալ համակարգում իրականացվող ծրագրերի վերաբերյալ |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջում |
7. |
Գործազրկության նպաստի վճարում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Վճարել գործազրկության նպաստ միջին տարեկան 16617 գործազուրկի |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
8. |
Գործազուրկների մասնագիտական ուսուցման կազմակերպում և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել 1346 գործազուրկի, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող 336 աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
9. |
Հաշմանդամների աշխատանքային ունակությունների վերականգնում և մասնագիտական ուսուցման կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել 100 հաշմանդամի աշխատանքային ունակությունների վերականգնում և |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
10. |
Երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացման կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել 8 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
11. |
Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ 32 գործազուրկի և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
12. |
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար 150 գործազուրկի և հաշմանդամի ֆինանսական աջակցության տրամադրում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
13. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 216 անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
14. |
Թաղման նպաստի վճարում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
126 գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
15. |
Աշխատաշուկայի հետազոտման և |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Իրականացնել մեկ հետազոտություն աշխատաշուկայի կանխատեսման նպատակով |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
16. |
Թափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում, արդյունքների գնահատում և կատարելագործում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել 11 աշխատանքի տոնավաճառ առնվազն 200 գործատուի մասնակցությամբ, որի արդյունքում կհամալրվի թափուր աշխատատեղերի 30%-ը |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
17. |
Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող 300 գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկան գործատուի մոտ |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
18. |
Գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել աշխատանք փնտրող չզբաղված 55 հաշմանդամների համար հարմարեցված աշխատատեղեր գործատուի մոտ |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
19. |
Աշխատանքի ակումբների աշխատանքների կազմակերպում և համակարգում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Զբաղվածության կենտրոններում ստեղծված 11 աշխատանքային ակումբներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում խմբային աշխատանքներում կընդգրկվի միջինը 230 աշխատանք փնտրող չզբաղված անձ |
տարվա ընթացքում |
Միջազգային դոնոր կազմակերպություններ |
20. |
«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5000 շահառուի աշխատանքի ընտրության և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության տրամադրում |
տարվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
21. |
Մասնագիտական ուսուցման կազմակերպում այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում (միջազգային կազմակերպություններ, ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն, ՀԿ-ներ, ուսումնական կենտրոններ, գործատուներ) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կազմակերպել աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցում |
տարվա ընթացքում |
Միջազգային դոնոր կազմակերպություններ |