Գլխավոր տեղեկություն
Համար
N 3598-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.10.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբեր 2020 թ.

N 3598-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Կ-XX-001529, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001685 ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002188 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ, ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ) ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3334-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 12-ին և 9-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1.Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի մարտի 14-ին տրամադրված Կ-XX-001529, 2012 թվականի ապրիլի 04-ին տրամադրված N Կ-ԲՕ-001685 և 2016 թվականի հոկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-002188 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանկաբարձական, գինեկոլոգիական, ներզննական, մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, լաբորատոր ախտորոշիչ` մանրէաբանական, բիոքիմիական, կլինիկական, բջջաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, ուլտրաձայնային, ֆունկցիոնալ ախտորոշիչ, ախտաբանություն, ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ) տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3334-Ա հրամանի`

1) 7-րդ, 8-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 28-րդ, 31-րդ և 32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 9-րդ կետից հանել «մանկաբարձ-գինեկոլոգի» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2020 թվական: