ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
29 հուլիսի 2020 թ. ք. Երևան |
Թիվ 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 13-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
2) հավելվածի 1-ին կետը «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերապատրաստման կենտրոնի» բառերով,
3) հավելվածի 4-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
4) հավելվածի 8-րդ կետից հանել «Կրթահամալիրի ծառայողներից» բառերը,
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1 կետով.
«8.1. Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման կամ վերապատրաստման ընդունելության կազմակերպման համար Հանձնաժողովը կարող է ստեղծել աջակցող աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվում են առավելագույնը երեք ներկայացուցիչ պետական կառավարման համակարգի մարմիններից, երկու ներկայացուցիչ՝ ոչ պետական կազմակերպություններից, մեկ ներկայացուցիչ Արդարադատության ակադեմիայից և մեկ հոգեբան:»,
6) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «օրենքներով,» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2020 թվական: