Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.01/18(686) Հոդ.117
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2020 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելության և 2019-2020 թվականի շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հուլիսի 21-ի N 638-Ն և 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամաններով հաստատված կարգերով:

3. Սահմանել, որ սույն հրամանով սահմանված կարգը չի տարածվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորմամբ 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության նկատմամբ։

(3-րդ կետը լրաց. 12.08.20 N 23-Ն)

 

Նախարար`

Ա. Հարությունյան

     

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և

սպորտի նախարարի 2020 թվականի

մայիսի 18-ի N 08-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ առկա (ստացիոնար) ուսուցմամբ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆԻ Շրջանավարտների ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելության և 2019-2020 թվականի շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման գործընթացների հետ կապված առանձնահատկությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) վրա:

 

2. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ առկա (ստացիոնար) ուսուցմամբ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅուՆ

 

3. Ուսումնական հաստատությունն ընդունելությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան:

4. Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը, իսկ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի (այսուհետ` Ոլորտային) մասնագիտություններով` Ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, և քննությունները անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում:

5. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Ուսումնական հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Ժամանակացույցը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ հրապարակվում է Ուսումնական հաստատության պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում և պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տեղեկացվում քննություն հանձնող դիմորդներին, իսկ ժամանակացույցի պատճենը՝ հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քննությունները սկսելուց մեկ շաբաթ առաջ, ներկայացվում է Լիազորված մարմնին:

6. Դիմորդը` Ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված յուրաքանչյուր մասնագիտության համար քննական առարկաների 1-ին սյունակում նշված առարկայից և մրցույթը իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Գծանկար առարկայի համար սահմանվում է քննության անցկացման 2 օր 5 ժամ տևողություն: Հավասար գնահատականների դեպքում` առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների (այդ թվում` քննական), առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

7. Յուրաքանչյուր քննական խմբում` պահպանելով առողջապահության լիազոր մարմնի կողմից սահմանված կանոնները, կարող է ընդգրկվել մինչև 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը:

8. Հանձնաժողովների աշխատանքները, ինչպես նաև Ոլորտային մասնագիտություններով քննությունները կազմակերպվում և անցկացվում են՝ ապահովելով սոցիալական հեռավորությունը և սանիտարահիգիենիկ պայմանները:

9. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ (անուն, ազգանուն, հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև Ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցված գումարի կտրոնը:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2019-2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. 2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման նպատակով Ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:

11. Ուսումնական հաստատությունների կողմից մինչև 2020 թվականի մայիսի 20-ը Լիազորված մարմին են ներկայացնում պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Նախագահի թեկնածուի առաջադրման հարցը կարող է քննարկվել ուսումնական հաստատության կառավարման մարմնի` խորհրդի նիստում նաև հեռավար ձևով:

12. Ուսումնական հաստատությունների կողմից մինչև 2020 թվականի մայիսի 25-ը ընկած ժամանակահատվածում նշանակվում են ուսանողների փոխադրական և ավարտական ստուգարքները և կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով երկրորդ կիսամյակում մինչև 2020 թվականի մարտի 13-ը ուսանողների կողմից տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում ստացված գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման արդյունքները դասամատյաններում չեն լրացվում:

13. Եթե ուսանողը մինչև մարտի 13-ը ստացել է գնահատական, որը ավելի ցածր է քան նախորդ կիսամյակում ստացած գնահատականը, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:

14. Եթե ուսանողը մինչև 2020 թվականի մարտի 13-ը չի ստացել տվյալ առարկայից (մոդուլից) գնահատական, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:

15. Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում և նա չի գնահատվել, սակայն մասնակցել է հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդմանը, ապա 2020 թվականի սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է տվյալ առարկայի (մոդուլի) ամփոփում, որի արդյունքում գնահատվում է ուսանողը:

16. Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում և նա չի գնահատվել ու չի մասնակցել հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդմանը, ապա 2020 թվականի սեպտեմբերի ամսվա ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է ուսանողի տվյալ առարկայի (մոդուլի) ուսումնասիրման անհատական գրաֆիկ, որը ավարտվում է ամփոփմամբ և գնահատվում է ուսանողը:

17. Եթե շրջանավարտը չի գնահատվել սույն կարգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերի համաձայն, ապա նշանակվում է տվյալ առարկայի (մոդուլի) հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման ընթացքում նրա կողմից ցուցաբերած առաջադիմության (ակտիվության) միջին գնահատականը, իսկ եթե շրջանավարտը չի մասնակցել հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդմանը, ապա կազմակերպվում է նրա տվյալ առարկայի (մոդուլի) հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով գիտելիքների ամփոփում և գնահատում:

18. Հանրակրթական առարկաների քննական գնահատական նշանակվում է ուսանողի կողմից ստացած կիսամյակային գնահատականների միջին թվաբանականը:

19. Ուսումնական և արտադրական պրակտիկաների գնահատականները նշանակվում են նշանակվում են տվյալ առարկայի տեսականից ուսանողների կողմից ստացված գնահատականը, իսկ նախաավարտական պրակտիկաներինը` ուսումնական և արտադրական պրակտիկաներից ստացած գնահատականների միջին թվաբանականը:

20. Պետական որակավորող հանձնաժողովը` պետական ամփոփիչ ստուգումն Ուսումնական հաստատությունում կազմակերպում է ուսանողների ստուգարքները և կիսամյակային գնահատականները նշանակելուց հետո, բայց ոչ ուշ քան 2020 թվականի մայիսի 30-ը:

21. Պետական որակավորող հանձնաժողովին մինչև պետական քննությունների սկիզբը ներկայացվում են շրջանավարտների ուսումնառության ողջ ընթացքում ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) վերաբերյալ ամփոփաթերթերը:

22. Պետական ամփոփիչ ստուգման (դիպլոմային աշխատանքի կամ պետական քննության) գնահատական նշանակվում է շրջանավարտի կողմից տվյալ մասնագիտության ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական առարկաներից (մոդուլներից) ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) հանրագումարի միջին թվաբանականը և յուրաքանչյուր ստացված թիվ կլորացվում է ամբողջականի` ի օգուտ շրջանավարտի (Օրինակ` 7.1≈8):

23. Պետական քննության գնահատականը նշանակվում է 20 միավորանոց համակարգով և միավորի դիմաց համապատասխանաբար նշվում է «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»:

24. Ուսումնական հաստատությունների կողմից մինչև 2020 թվականի հունիսի 5-ը շրջանավարտին է տրամադրվում ավարտական փաստաթուղթը` դիպլոմը, իր ներդիրով` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.08.2020, N 23-Ն 15.08.2020, N 08-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան