Գլխավոր տեղեկություն
Համար
N 1431-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2020
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
18.11.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 18 նոյեմբերի 2020 թ.

ք. Երևան

N 1431-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՅԳԵՊԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՅԳԵՊԱՏ» գինու-կոնյակի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի նոյեմբերի 13-ին ներկայացված գրությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. «ԱՅԳԵՊԱՏ» գինու-կոնյակի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել` համաձայն «ԱՅԳԵՊԱՏ» գինու-կոնյակի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գրության, հաշվառման համարը` ԽԳԹ1-20 առ 18.11.2019թ., գործունեության իրականացման վայրը` ՀՀ, Արարատի մարզ, համայնք Այգեպատ, Անկախության 36։

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան