Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2020
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.10.2020
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2020 թ.
ք. Երևան

N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրի տիպային ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության տիպային ձևերը՝ համաձայն հավելված 2-ի.

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է միայն մասնավոր գերեզմանատներում հողատարածքի տրամադրման և ծառայությունների մատուցման վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. Պապիկյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի 13 հոկտեմբերի 

N 09-ն հրամանի

 

ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ

 

 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ք./գ.__________

N_______________

«____» ___________ 20--թ.

 

«______________________»-ը (իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր), որպես գերեզմանատան տնօրինություն, ի դեմս ______________-ի, որը գործում է ________________,(այսուհետ՝ Կատարող) մի կողմից, և _____________________________ը (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված), որպես հուղարկավորության կազմակերպումը ստանձնող անձ, (այսուհետ՝ Պատվիրատու), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին հատկացնել ՀՀ________________ (մարզ/համայնք), «_________________________» գերեզմանատնում _______ քառ.մ. հողատարածք սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող գերեզմանատան հատակագծի կամ հատակագծի հատվածի (սխեմայի) համաձայն՝ հուղարկավորության համար հատկացված տարածքի մատնանշումով, իսկ աճյունասափորը հուշապատում տեղադրելու համար` հուշապատի _______ խորշի մատնանշումով, հուղարկավորումը կատարելուց հետո սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, անվտանգության աշխատանքներ, ինչպես նաև՝ կողմերի համաձայնությամբ մատուցել 2.1. կետով նախատեսված ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը։

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Կողմերի համաձայնությամբ Կատարողը պարտավոր է մատուցել հետևյալ ծառայությունները՝

2.1.1. կազմակերպել և իրականացնել ավտոդիատարով դիակի տեղափոխման ծառայություններ,

2.1.2. իրականացնել հոգեհանգստի արարողություն,

2.1.3. կազմակերպել աճյունասափորի տեղադրումը գերեզմանատան հուշապատում,

2.1.4. ապահովել ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման աշխատանքներ,

2.1.5. կազմակերպել դիակի դիակիզման միջոցով հուղարկավորության աշխատանքներ,

2.1.6. իրականացնել կանաչապատման աշխատանքներ,

2.1.7. Պատվիրատուի ցանկությամբ մատուցել հուղարկավորության հետ կապված այլ ծառայություններ:

2.2 Կատարողը պարտավոր է պահպանել և սպասարկել Պատվիրատուի և Կատարողի կողմից սահմանված ժամկետներում գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության աշխատանքները,

2.3. Պատվիրատուն պարտավոր է ծառայությունների դիմաց վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը:

2.4. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.4.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի ծառայությունների ընթացքը և որակը՝ առանց միջամտելու նրա գործունեությանը,

2.4.2. հրաժարվել վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը, ինչպես նաև պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծում և դիակի վերահուղարկավորություն մեկ այլ գերեզմանատանը, եթե Կատարողը պատշաճ կարգով չի իրականացնում ստանձնած պարտավորությունները:

 

3.Պայմանագրի ժամկետը

 

3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _________ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան 15 տարի ժամկետով:

3.2. Սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամկետի ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում Կատարողը պարտավոր է սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին ծանուցելու համար:

3.3. Սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամկետի ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում Պատվիրատուն կարող է Կատարողի հետ կնքել նոր պայմանագիր կամ իր հաշվին իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

3.4. Սույն պայմանագրի 3.3. կետին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում Կատարողը կարող է՝

3.4.1. կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում.

3.4.2.տարածքն օգտագործել՝ մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:

 

4. Պայմանագրի գինը և վճարման կարգը

 

4.1. Սույն պայմանագրի գինը, որը կարող է վճարվել ամբողջությամբ կամ տարեկան ըստ կողմերի միջև սահմանված ժամանակացույցի, կազմում է __________ ՀՀ դրամ, որից՝

4.1.1. _________ ՀՀ դրամ՝ հողահատկացման դիմաց վճարը, որն իր մեջ ներառում է պայմանագրի 2.2. կետով սահմանված պարտադիր ծառայությունների մատուցումը:

4.1.2._________ՀՀ դրամ՝ պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման դիմաց վճարը,

 

5. Վեճերի լուծման կարգը

 

5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

 

6. Եզրափակիչ դրույթներ

 

6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի համաձայնությամբ: Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն կողմերի կամ նրանց ներկայացուցիչների կողմից: Կնքված համաձայնագրերը հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագրին կից ներկայացվում է հատակագիծը, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը և այն կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

6.3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

 

7. Կողմերի հասցեները, վավերապայմանները և ստորագրությունները

 

 «Կատարող»

  «Պատվիրատու»

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի 13 հոկտեմբերի 

N 09-ն հրամանի

 

ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 1

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Տրված`___ _______ 20 թ.

 

«____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն _________________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) վերջինիս և գերեզմանատան տնօրինության միջև կնքված պայմանագրին կից ներկայացված հատակագծում կամ հատակագծի հատվածում (սխեմայում) մատնանշված հուղարկավորման համար հատկացված _____________ տարածքից վերահուղարկավորում իրականացնելու համար:

 

 ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

 

ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Տրված`___ _______ 20 թ.

 

«____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն __________________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) իր կողմից շահագործվող «___________________» գերեզմանատանը կատարել վերահուղարկավորում գերեզմանատան տնօրինության կողմից հատկացված _______________ տարածքում:

 

 ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

 

ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 3

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Տրված`___ _______ 20 թ.

 

«_____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն _______________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) վերջինիս և գերեզմանատան տնօրինության միջև կնքված պայմանագրով հատկացված ____________ տարածքում կատարելու վրահուղարկավորում:

 

 ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2020 թվական: