ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
17 սեպտեմբերի 2020 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
3) ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը.
4) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.
5) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):»։
2) Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «հմտություն» բառը փոխարինել «հմտություններ» բառով:
3) Հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.»։
4) Հավելվածի 7-րդ կետի 5-րդ նախադասությունից հանել «աշխատակազմի և» բառերը:
5) Հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«15. Քաղաքացին կարող է անհրաժեշտության դեպքում Մրցույթն անցկացնող Հանձնաժողովի պահանջով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որն էլ դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:»։
6) Հավելվածի 19-րդ կետում «թեստային առաջադրանքներով» բառերը փոխարինել «հարցաշարերով» բառով, իսկ «բխում է» բառերը փոխարինել «կազմված է» բառերով:
7) Հավելվածի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«31. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է սույն կարգի 23-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Մասնակիցը ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ամիս, ամսաթիվը և, այն անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:»։
8) Հավելվածի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«32. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, Մասնակիցներին տրամադրում է թեստավորման առաջադրանքները և ամփոփաթերթերը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:»։
9) Հավելվածի 59-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«59. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե լիարժեք պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին:»։
10) Հավելվածը 59-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 59.1-րդ կետով.
«59.1 Հանձնաժողովի անդամները կարող են հարցազրույցի հարցատոմսի հարցերից բացի հնչեցնել նաև այլ հարակից հարցեր:»:
|
Ս. Պապիկյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական: