Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 նոյեմբերի 2012 թվականի N 48
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ 56-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի նիստի N 42 արձանագրային որոշման 56-րդ կետով հավանության արժանացած «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի մասին արձանագրային որոշմամբ հաստատված՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1.3-րդ բաժնի «Է. Արագացված փոփոխությունների գործընթացը և իրագործումը/ներդրումը» կետի վերջին պարբերության «Սույն փաստաթուղթը և դրա շրջանակներում պլանավորումն ուղղված է առաջին 5 տարվա ժամանակահատվածին:» բառերը հանել.
2) «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի ծրագրին կից հիմնական ենթածրագրեր» բաժնի`
ա. «(M2) Փոստ փոխադրման ծառայություն» ծրագրի «Ժամկետներ» տողում «2008.12.31» թվերը փոխարինել «2014.12.31» թվերով,
բ. «(M4) Փոստ միջազգային» ծրագրի «Ժամկետներ» տողում «31.12.2009» թվերը փոխարինել «31.12.2013» թվերով,
գ. «(M5) Փոստ-Նամականիշեր և Ֆիլատելիա» ծրագրի «Ժամկետներ» տողում «2008.12.31» թվերը փոխարինել «2014.11.30» թվերով,
դ. «(M6) Ավելացված արժեքով ծառայություն» ծրագրի «Ժամկետներ» տողում «2009.12.31» թվերը փոխարինել «2013.12.31» թվերով,
ե. «(F1) Ֆինանսական ծառայություններ-Փոխանցումներ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2010.12.31» թվերը փոխարինել «2014.12.31» թվերով,
զ. «(F2) Ֆինանսական ծառայություններ` փոստ բանկի ստեղծում» ծրագրի «Ժամկետներ» տողում «2007.06.01» թվերը փոխարինել «2016.11.30» թվերով,
է. «(F3) Ֆինանսական ծառայություններ-կենցաղային վճարումներ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2009.12.31» թվերը փոխարինել «2013.12.31» թվերով,
ը. «(R1) Անշարժ գույք-Փոստային բաժանմունքներ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2011.12.31» թվերը փոխարինել «2015.12.31» թվերով,
թ. «(R3) Անշարժ գույք-Ֆրանչայզինգ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2008.12.31» թվերը փոխարինել «2014.01.31» թվերով,
ժ. «(B3) Բիզնես ֆունկցիաներ-Տեխնոլոգիաներ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2011.12.31» թվերը փոխարինել «2013.09.30» թվերով,
ժա. «(B4) Բիզնես ֆունկցիաներ-Տվյալների ցանց» ծրագրի «Ժամկետներ» տողում «2011.12.31» թվերը փոխարինել «2015.12.31» թվերով,
ժբ. «(B5) Գործարար ֆունկցիաներ-Ֆինանսներ» ծրագրի «Ժամկետներ» տողում «2008.12.08» թվերը փոխարինել «2016.11.30» թվերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|