Basic information
Number
N 42-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.01.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.01.29/6(672) Հոդ.118
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.01.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.01.2009
Effective date
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2009 թվականի N 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարության գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը պարտադիր է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այդ թվում` վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), համայնքին տրամադրվող սուբվենցիաների, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով գումարների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար:

2. Ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման (հաշվարկման) համար գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը կրում է խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման և հաստատման կարգի մասին» նորմատիվատեխնիկական փաստաթղթի սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 20

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation