ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2020 թ. |
N 209-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ 010 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, հիմք ընդունելով այն, որ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 2020 թվականի հունիսի 25-ը չի վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան 26.03.2020թ. համարվել է կասեցված «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով՝ 2020թ. երկրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.03.2020թ. չվճարելու համար, 2020 թվականի հուլիսի 20-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
Հ/Հ |
Իրավաբանական անձի անվանումը |
Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու-թյան ժամկետը |
Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ |
Տիչինայի փող.67 տուն Մալաթիա-Սեբաստիա 0065, Երևան, Հայաստան |
ԽՏ-010 |
16.07.2019 թ. |
00203032 |
264.110.1074503 |
Խաղատան կազմակերպում |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Տանձաղբյուրի 2,4/1 հյուրանոցային համալիր, 2-րդ մասնաշենք |
անժամկետ |
ՀՀ ֆինանսների նախարարի 21.07.2020թ. թիվ 209-Ա հրամանով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.07.2019 թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|