ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2020 թ. ք. Երևան |
N 337-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արթուր Գևորգյանի կողմից 2020 թվականի մարտի 2-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Արթուր Գևորգյանի (Գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մրգավան, Սարգսյան փողոց 58) 2019 թվականի փետրվարի 7-ին հաշվառված «բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Տ. Խաչատրյան |