Գլխավոր տեղեկություն
Համար
N 2471-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2020 թ.

N 2471-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

             

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԳՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-XX-000299 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանի կողմից 2020 թվականի հուլիսի 23-ին ներկայացված հայտը.

   

Հրամայում եմ`

1. Վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանին 2005 թվականի դեկտեմբերի 20-ին տրված թիվ Ա-XX-000299 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Հայաստան, Վայոց ձոր, Եղեգնաձոր, Սպանդարյան Փ. /Տ/ 17 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան