ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
9 հունիսի 2020 թ. |
N 519-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00160079) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 12.05.2020 թ. թիվ /6-3/29095-2020 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետով սահմանված պահանջի խախտում՝ «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը վերահսկող մարմին է ներկայացրել և 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Է ուշացումով՝ 15.05.2020 թ.։
«Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախկինում նման խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 25.06.2019 թ-ի թիվ 416-Ա հրամանով «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել Է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցը։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետով սահմանված պահանջը խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել տուգանք՝ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին։
3. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Է. Հովհաննիսյան |