Basic information
Number
N 08-407-Լ
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.01.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հատուկ բաժին
Enactment organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Enactment date
22.12.2008
Signing organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Signing date
22.12.2008
Effective date
25.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

22 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 08-407-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.12.08 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0360 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 23.07.08 թ. N 08-210-Լ հրամանով, համարել վերացված։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 15.12.08 թ. N 08-400-Լ հրամանով, համարել վերացված։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վի ՎԻ Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Արկադիյ Շահնազարյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0529 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(22.12.2008թ. հր. N 08-407-Լ)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը Գրանց-
ման
հա-
մարը
Գործունեության տեսակը Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը
Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
1 «Մադաթյան և Որդիներ» ԱՊԸ Երևան, Գր. Լուսավորչի 12 ԱԳN0360 16.04.03թ. 02533309 360 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   23.07.2008թ. 08-210-Լ հրամանով կասեցումը համարել վերացված
2 «Կա Էն Ֆորեվր Ոիելթի» ՍՊԸ Երևան, Օրբելու 4շ, 26բն ԱԳN0729 14.12.07թ. 00253843 725 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   15.12.2008թ. 08-400-Լ հրամանով կասեցումը համարել վերացված
3 «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 ԱԳN0728 14.12.07թ. 01541315 724 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն  
4 Արկադիյ Շահնազարյան (ԱՁ) Երևան, Նորաշխարհային 17, բն 88 ԱԳN0529 16.12.04թ. 26506557 529 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն