ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2020 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում, մարզական վաշտում, «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի վերնագրում և 1-ին կետի 7-րդ ենթակետում «տեխնոլոգիական (գիտական) վաշտում» բառերը փոխարինել «1991 ստորաբաժանումում» բառերով.
2) հրամանի 2-րդ կետի 5-րդ ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «պետի տեղակալ» բառերը փոխարինել «պետ» բառով.
բ. «բ» պարբերությունում «բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնից՝ երկու ներկայացուցիչ,» բառերով.
գ. «զ» պարբերությունում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
դ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության բաժանմունքի պետ,».
3) հրամանի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ, հանձնաժողովի նախագահ),
բ. գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակա),
գ. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ, համաձայնությամբ),
դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի երկու խորհրդական (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ),
ե. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության տեխնիկական միջոցների ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,
է. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,
ը. գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,
թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից՝ մեկ ներկայացուցիչ,
ժ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
ժա. FAST հիմնադրամից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
ժբ. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ),
ժգ. «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» հիմնադրամի ղեկավար մարմնից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ).».
4) հրամանի 4-րդ կետում՝
ա. «տեխնոլոգիական (գիտական) վաշտում» բառերը փոխարինել «1991 ստորաբաժանումում» բառերով,
բ. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու ընտրության գործընթացի շրջանակներում կազմավորվում է թեստավորման ենթահանձնաժողով և մասնագիտական հետևյալ ենթահանձնաժողովները.
ա. ֆիզիկայի,
բ. ռադիոֆիզիկայի,
գ. ռադիոտեխնիկայի,
դ. նյութաբանության և քիմիայի,
ե. ավտոմատացված կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների,
զ. ռոբոտատեխնիկայի,
է. անօդաչու թռչող սարքերի,
ը. մեքենաշինության,
թ. օպտոէլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի,
ժ. տվյալների ճարտարագիտության,
ժա. մեքենայական ուսուցման,
ժբ. տվյալների վերլուծության և վիճակագրության.».
5) հրամանի 6-րդ հավելվածում՝
ա. 4-րդ կետում «դիպլոմ» բառից առաջ լրացնել «ատեստատ և (կամ)» բառերը.
բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «փուլ» բառից հետո լրացնել «, նրանք մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը, իսկ առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը» բառերը.
գ. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «փուլ» բառից հետո լրացնել «, նրանք մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը» բառերը.
դ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Երկրորդ փուլի գնահատման արդյունքում՝
1) 8 և ավելի բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ.
2) 6-ից մինչև 8 բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B+» կարգ,
3) 6-ից ցածր բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։».
ե. 13-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում։ Որակավորման «B+» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված 1991 ստորաբաժանման ուսումնական խմբում։».
զ. 13-րդ կետի երրորդ նախադասությունում «Որակավորման «C» կարգ ստացած մնացած և» բառերը հանել.
է. լրացնել 13.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Որակավորման «B+» կարգ ստացած զորակոչիկները 1991 ստորաբաժանման ուսումնական խմբում ծառայության են նշանակվում 3 ամիս ժամկետով, այդ ժամկետը լրանալուց հետո մասնակցում են Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբի ընտրության հանձնաժողովի կողմից կրկնակի կազմակերպվող՝ սույն կարգի 11-րդ կետով սահմանված գնահատմանը, որի արդյունքներով 8 և ավելի բալ հավաքելու դեպքում ստանում են որակավորման «C» կարգ և ծառայության նշանակվում Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, իսկ 8-ից ցածր բալ հավաքած, ինչպես նաև գնահատմանը մասնակցելուց հրաժարված զինծառայողները տեղափոխվում են ծառայության այլ վայր (զորամաս)՝ հնարավորության դեպքում նշանակվելով իրենց մասնագիտացումներին համապատասխանող զինվորական պաշտոնի։».
6) հրամանի 7-րդ հավելվածում՝
ա. վերնագրում և ամբողջ տեքստում «տեխնոլոգիական (գիտական) վաշտ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «1991 ստորաբաժանում» բառերով և դրանց հոլովաձևերով.
բ. 1.1-ին կետում «դեպքում» բառից հետո լրացնել «՝ ըստ 1991 ստորաբաժանման գիտական և արհեստական բանականության խմբերի» բառերը.
գ. 2-րդ կետի առաջին, երկրորդ և հինգերորդ նախադասություններում «mil.am» բառերը փոխարինել «1991.mil.am» բառերով, երկրորդ նախադասությունում «բակալավրի» բառը փոխարինել «միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կամ միջին մասնագիտական» բառերով, չորրորդ նախադասությունում «բարձրագույն կրթության» բառերը փոխարինել «կրթական ծրագրով» բառերով, իսկ «բարձրագույն» բառը հանել.
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Մրցույթի 1-ին փուլ. ընդհանուր մաթեմատիկա և տրամաբանություն թեստ, գրավոր (20 հարց՝ որից 10 հարցն ընդհանուր մաթեմատիկայից, 10 հարցը՝ տրամաբանությունից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր), որն անցկացնում է թեստավորման ենթահանձնաժողովը։ Թեստի գնահատման արդյունքում առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ։».
ե. 7-րդ կետում «Թեստավորման» բառը փոխարինել «Մրցույթի 1-ին» բառերով, իսկ 2-րդ և 4-րդ ենթակետերում «mil.am» բառերը փոխարինել «1991.mil.am» բառերով.
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մրցույթի 2-րդ փուլ. Մասնագիտական թեստ՝ գրավոր (յուրաքանչյուր մասնագիտությունից 20 հարց, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր)։ Մրցույթի մասնակից զորակոչիկն ինքն է ընտրում 1991 ստորաբաժանման համապատասխան (գիտական կամ արհեստական բանականության) խումբը և այդ խմբի այն մասնագիտությունը, որից հանձնելու է թեստ՝ այդ մասին նշելով մրցույթի մասնակցության հայտում։ Թեստի գնահատման արդյունքում համապատասխան մասնագիտությունից առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ։ Մրցույթն անցկացնում են մասնագիտական ենթահանձնաժողովները՝ ըստ հետևյալ խմբերի և մասնագիտությունների.
1) գիտական խումբ.
ա. ֆիզիկա,
բ. ռադիոֆիզիկա,
գ. ռադիոտեխնիկա,
դ. նյութաբանություն և քիմիա,
ե. ավտոմատացված կառավարման համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
զ. ռոբոտատեխնիկա,
է. անօդաչու թռչող սարքեր,
ը. մեքենաշինություն,
թ. օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա.
2) արհեստական բանականության խումբ.
ա. տվյալների ճարտարագիտություն,
բ. մեքենայական ուսուցում,
գ. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։»,
է. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,
ը. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Մրցույթի 2-րդ փուլն անցկացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում և ընթացակարգով։»,
թ. 11-րդ կետի առաջին նախադասությունում «հանձնաժողովը» բառից հետո լրացնել «՝ մասնագիտական ենթահանձնաժողովների խորհրդատվական աջակցությամբ» բառերը, իսկ 2-րդ ենթակետում «ստեղծագործական» բառը փոխարինել «մասնագիտական գործնական» բառերով,
ժ. 14-րդ կետի չորրորդ նախադասությունում «տեսաձայնագրության» բառից հետո լրացնել «և թեստերի» բառերը,
ժա. 15-րդ կետի երրորդ նախադասությունում «Վաշտի» բառը փոխարինել «1991 ստորաբաժանման» բառերով։
Պաշտպանության նախարար |
Դ. Տոնոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2020 թվական
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|