Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.30/23(691) Հոդ.134
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մայիսի 2020 թ.

ք. Երևան

N 521-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 425-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականի միասնական ձևը և դրա լրացման կանոնները հաստատելու և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի ապրիլի 27-ի N 397-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 425-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2) Հրամանի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վկայականը կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:»:

3) Հրամանի N 2 հավելվածի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Վկայականի ձևակերպման նպատակով արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն իրականացվում են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)) կողմից, իսկ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) առկայության դեպքում՝ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված և միաժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից:»:

4) Հրամանի N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«7. Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու համար արտադրանքի նույնականացումը և նմուշառումն իրականացնում է արտադրողը, կամ հայտատուն, կամ հայտատուի անունից և վերջինիս ներկայությամբ փորձարկման լաբորատորիան՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված փաստաթղթերով սահմանված կանոնների, իսկ դրանց բացակայության դեպքում, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերաբերյալ կանոններ և մեթոդներ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման և կիրարկման և արտադրողի պահեստում (Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի համար) կամ արտադրողի կամ հայտատուի պահեստում (Միության մաքսային տարածքից դուրս արտադրված արտադրանքի համար) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների համաձայն: Արտադրանքի նմուշառումը թույլատրվում է իրականացնել անդամ պետության հավատարմագրված տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի կողմից:

5) Հրամանի N 2 հավելվածի 14-րդ կետում «հայտատուին,» բառից հետո լրացնել «անդամ-պետությունների լիազոր մարմիններին,» բառերով:

6) Հրամանի N 2 հավելվածի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«18. Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում, տվյալ վկայականը գործում է տրամադրման պահից 5 տարվա ընթացքում (եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով):

Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի գործողությունը տարածվում է արտադրանքի ընտրված նմուշների արտադրության օրվանից արտադրված այն արտադրանքի վրա, որն անցել է հետազոտություն (փորձարկում) և չափում:

Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի հետ կապված՝ տեխնիկական կանոնակարգերի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի գործողության ժամկետի ընթացքում թույլատրվում է իրացնել տվյալ արտադրանքը մինչև արտադրողի կողմից դրա պիտանելիության (պահպանման) ժամկետի ավարտը (եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով):

7) Հրամանի N 2 հավելվածի 20-րդ կետի 9) և 10) ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«9) 9-րդ դաշտում` վկայականի գործողության դադարեցման ժամկետը (թվային եղանակով` ամսաթիվը-արաբական 2 թվերով, ամիսը - արաբական 2 թվերով, տարեթիվը-արաբական 4 թվերով): Այն դեպքում, երբ վկայականի գործողության ժամկետը սահմանվում է անորոշ ժամկետով, նշվում է «անսահմանափակ» գրառումը.

10) 10-րդ դաշտում` Վկայական տրամադրող լիազոր մարմնի ղեկավարի (լիազոր անձ) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) (կնքված): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության (ֆաքսիմիլեի) օգտագործումը.»:

8) Հրամանի N 2 հավելվածի 20-րդ կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) Վկայականի ձևաթղթի տպագրական համարը, որը դրվում է դրա արտադրման ժամանակ (չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով):

9) Հրամանի N 2 հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«24. Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում, առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման վկայականի փոխարինումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի N 44 որոշմամբ հաստատված համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 166-րդ կետի:»:

10) Հրամանի N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«26. Թույլատրվում է վկայականի (հավելվածի) փոփոխություն՝ լիազոր մարմնին չներկայացնելով արտադրանքի լրացուցիչ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ և փորձագիտական եզրակացություններ, եթե անհրաժեշտություն է առաջացել վկայականում (հավելվածում) լրացնել այնպիսի տեղեկատվություն, որոնք չեն առնչվում արտադրանքի անվտանգության ցուցանիշներին, բնակչության առանձին խմբի կողմից արտադրանքի որոշակի տեսակի կիրառման ցուցումների (հակացուցումների) վերաբերյալ տեղեկատվությանը և հիգիենիկ նշանակություն չունեցող տվյալներին (օրինակ` նշելով արտադրանքի լրացուցիչ ձևերը և ծավալները, սպառողական փաթեթավորման տեսակները, ապրանքային նշաններ և այլն:)»:

11) Հրամանի N 2 հավելվածի 29-րդ կետի առաջին պարբերության «ընդունվում» բառը փոխարինել «վկայական տրամադրող լիազոր մարմինն ընդունում» բառերով:

12) Հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-րդ կետով.

«29.1 Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի տրամադրման վերաբերյալ հայտատուի դիմումի ուսումնասիրության ընթացքում լիազոր մարմինը տրամադրում է վկայական առանց կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման այն դեպքում, եթե հայտատուի կողմից ներկայացվել են պետական գրանցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում տրված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այնպիսի արձանագրություններ, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը միասնական սանիտարական պահանջներին, եթե միասնական սանիտարական պահանջներով սահմանված համապատասխան ցուցանիշները և/կամ դրանց թույլատրելի մակարդակները համընկնում են տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված ցուցանիշներին և/կամ դրանց թույլատրելի մակարդակներին:

Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության գործողության ժամկետը 1 տարի է:

 

Տ. Խաչատրյան 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի

 մայիսի 11-ի N 521-Ն հրաման

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի

հունիսի 21-ի N 425-Ն հրաման

 

 ЕДИНАЯ ФОРМА СВИДЕТЕЛЬСТВА

 

О ГОСУДАРСТВЕННОЙ РЕГИСТРАЦИИ ПРОДУКЦИИ

 ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ (1)

 

___________________________________________________________________

(уполномоченный орган государства - члена Евразийского экономического союза)

 

Ներմուծեք նկարագրությունը_20996(2)

СВИДЕТЕЛЬСТВО

о государственной регистрации продукции

 

N ___________ от "__" ______________ г.

(3) 

 

ПРОДУКЦИЯ _____________________________________________________________(4)

ИЗГОТОВИТЕЛЬ __________________________________________________________(5)

ЗАЯВИТЕЛЬ _____________________________________________________________ (6)

СООТВЕТСТВУЕТ _________________________________________________________(7)

СВИДЕТЕЛЬСТВО ВЫДАНО НА ОСНОВАНИИ ________________________________(8)

СРОК ДЕЙСТВИЯ _________________________________________________________(9)

 

___________________________________________

 (должность руководителя (уполномоченного лица)

уполномоченного органа государства -

члена Евразийского экономического союза)

М.П. ____________ 

(подпись)

________________ (10)

(Ф.И.О.)

 

 

 N _______ (11)

 

ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ

 

___________________________________________________________________________

(уполномоченный орган государства - члена Евразийского экономического союза)

 

ПРИЛОЖЕНИЕ

 

к свидетельству о государственной регистрации продукции

 

N ___________ от "__" ______________ г.

 

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

___________________________________________

 (должность руководителя (уполномоченного лица)

уполномоченного органа государства -

члена Евразийского экономического союза)

 

М.П. ____________ 

(подпись)

________________ (10)

(Ф.И.О.)

 

 

Страница ____ из ________

N ______".

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ    (1)

 

___________________________________________________________________

 (Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության լիազոր մարմին)

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԵԱՀ (2)          ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

№ ________________ից «___» _________________թ.    (3)

 

 ԱՐՏԱԴՐԱՆՔ _____________________________________________________ (4)

ԱՐՏԱԴՐՈՂ _______________________________________________________ (5)

ՀԱՅՏԱՏՈՒ ________________________________________________________ (6)

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է __________________________________________ (7)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ _______________________________________  (8)

ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎԱԾ Է ___________________________________________  (9)

___________________________________________________________________

____________________________________________________________ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

___________________________________________

 Եվրասիական տնտեսական միության

անդամ-պետության լիազոր մարմնի ղեկավարի

(լիազորված անձի) պաշտոն

Կ.Տ. ____________ 

(ստորագրություն)

________________ (10)

Ա.Ա.Հ

 

 

 №__________(11)

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________________

Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության լիազոր մարմին

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

Արտադրանքի պետական գրանցման վկայականի

 

№______________ ից «___» _____________________ թ.

 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

___________________________________________

 Եվրասիական տնտեսական միության

անդամ-պետության լիազոր մարմնի ղեկավարի.

(լիազորված անձի) պաշտոն

Կ.Տ. ____________ 

(ստորագրություն)

________________

Ա.Ա.Հ

 

 

Էջ ______ ից ______

№_________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան