Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

2 հունիսի 2011 թվականի N 21

2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել կամ նախապատրաստել իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ` սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմողներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենքով չսահմանված տեղեկանքների տրամադրման հնարավորությունը բացառելու համար:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` կատարել անհրաժեշտ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1993-Ա հրամանում, անհրաժեշտության դեպքում այլ գերատեսչությունների հետ նաև այլ իրավական ակտերում` բացառելով սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմողներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենքով չսահմանված տեղեկանքների տրամադրման հնարավորությունը:

 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համապատասխան նախարարությունների և մարզպետարանների ենթակայության սոցիալական, կրթական, առողջապահական հաստատություններին հանձնարարել և առաջարկել Երևանի քաղաքապետին ` ձեռնպահ մնալ դիմողներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենքով չսահմանված, մասնավորապես, ուսումնական հաստատություններ դիմողների և աշխատանքի ընդունման բժշկական հետազոտության, սննդի և նրանց հավասարեցված աշխատողների պարբերական բժշկական զննության, ուսումնական (ուսումնարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ), մասնավոր հանրակրթական դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների մանկավարժների և դաստիարակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, լողավազանից օգտվելու վերաբերյալ, սանատոր-կուրորտային բուժման մեկնողների համար, սանատոր-կուրորտային բուժման ուղեգրի ստացման համար, երեխայի որդեգրման և խնամակալության համար բժշկական, մինչև 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ (այդ թվում՝ մարզադպրոց և սպորտային խմբակներ հաճախելու նպատակով), հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախադպրոցական հաստատություն կամ դպրոց (շրջապատի թերթիկ) ընդունվելու և այլ տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 23

Երևան