«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հունվարի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8 հունվարի 2001 թվականի |
թիվ 1 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:
2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումների կատարելու ձևով իրականացվող գնումների
թիվ |
Գնման անվանումը |
1 |
2 |
1 |
Բնական գազ |
2 |
Էլեկտրաէներգիա |
3 |
Հեռախոսային կապ |
4 |
Ջրմուղ - կոյուղու ծառայություններ |
5 |
Կենտրոնացված ջեռուցում |
6 |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
7 |
Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում |
8 |
Փոստային ծառայություններ |
9 |
Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում |
10 |
Հանրակրթական դպրոցներում ուսուցում |
11 |
Երաժշտական դպրոցներում ուսուցում |
12 |
Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում |
13 |
Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
14 |
Արտադպրոցական ուսուցում |
15 |
Արհեստագործական ուսուցում |
16 |
Միջին մասնագիտական ուսուցում |
17 |
Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների |
18 |
Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների |
19 |
Տուն-ինտերնատների ծառայություն |
(հավելվածը լրաց. 23.07.01 N 260, 22.02.02 N 173, 08.04.02 N 272, 26.04.02 N 321, 27.11.02 N 793-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|