ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մայիսի 2020 թ. |
N 173-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 11-րդ կետում`
ա. հանել «բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը,
բ. լրացնել նոր նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:».
2) 16-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները նախարարի գրավոր հանձնարարականի ուժով համարվում են աճուրդին ներկա գտնվելու իրավունք ստացած:».
3) 18-րդ կետի 4-րդ ենթակետում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների» բառերը.
4) 23-րդ կետում «նվազագույն հավելման չափով» բառերը փոխարինել «նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով» բառերով.
5) 31-րդ կետում`
ա. «աճուրդի մասնակցության վճարի» բառերը փոխարինել «վճարված նախավճարի» բառերով,
բ. լրացնել նոր նախադասություն. «Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:».
6) 38-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել մինչև սնանկության գործի ավարտը:».
7) 39-րդ կետից հանել «կամ անվավեր ճանաչվելու» բառերը.
8) 40-րդ կետի երրորդ նախադասության «ներկայացնելուց հետո» բառերից հետո լրացնել «` հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
9) 44-րդ կետում «ավարտից» բառից հետո լրացնել «հետո` առնվազն» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան |