Գլխավոր տեղեկություն
Համար
N 42
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 42

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն հետևյալ պարբերականությամբ`

1) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակին հաջորդող ամսվա 30-ին.

 2) իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ` հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

հոկտեմբերի 27-ի նիստի N 42

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

հոկտեմբերի 27-ի նիստի N 42

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

N

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Պատասխանատու կատարողը

1

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ

Պետական ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքների ամփոփում, գնահատում, վերլուծությունների իրականացում և համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացում /ըստ անհրաժեշտության/

2012թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2

Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հետազոտությունների կազմակերպում և իրականացում

Ժողովրդագրական գործընթացների վրա գործոնային ազդեցությունների բացահայտում, ժողովրդագրական իրավիճակի ժամանակագրական զարգացումների գնահատում, և համապատասխան առաջարկությունների ներկայացում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծրագրվող միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկում

ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի տպագրում, հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4

Ժողովրդագրական զարգացման հիմնահարցերով զբաղվող պետական ծառայողների որակավորման բարձրացում

Շուրջ 15 պետական ծառայողի վերապատրաստում.

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5

Ընդլայնված վերարտադրության խրախուսում

Ընտանիքում երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված երրորդ և հաջորդ շուրջ 6231 երեխաների միանվագ նպաստի տրամադրում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6

«Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի մոնիթորինգ

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

7

Նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում

Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների ներդրման միջոցով հանրապետության 8 մարզերում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկել շուրջ 2334 երեխա

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ մարզպետարաններ,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

8

Վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող շաքարային դիաբետի, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում

Նշված հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի նվազեցում 3%-ով

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

9

Մայրական առողջության բարելավում

Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշի կրճատում 10%-ով (100.000 կենդանածնի հաշվով), նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների թիվը հասցնել 95% և ավելի

2012թ. ընթացքում

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

10

Մտավոր և ֆիզիկական թերզարգացման և հաշմանդամության կանխարգելման միջոցառումների շրջանակներում նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացում ՀՀ ողջ տարածքում, այդ թվում`
- հիպոթիրեոզի
- ֆենիլկետոնուրիայի
- լսողության

Ներարգանդային ախտաբանությունների գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգային ծրագրերում հղիների ընդգրկվածության բարձրացում 20%-ով, նշված ախտաբանությունների նորածինների մոտ տարեկան մինչև 20 դեպքերի հայտնաբերում և հետագա բարդությունների կանխարգելում

2012թ. ընթացքում

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

11

Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի կատարելագործում, այդ բնագավառում միջազգային լավագույն փորձի տեղայնացում

Սննդամթերքի անվտանգության զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում: Սննդամթերքի անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդամթերքի իրացման և օգտագործման կանխարգելում` պետական վերահսկողության շրջանակներում կատարվող նմուշառումների և լաբորատոր փորձաքննությունների միջոցով

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

12

Կանանց և տղամարդկանց անպտղության կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում

Անպտղության բուժման արդյունավետության միջին ցուցանիշի աճ մինչև 10 % ով

2012թ. ընթացքում

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

13

Հղիների մոտ սեռավարակների թեսթավորում

Հղիների սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի հետազոտության ընդգրկվածությունը հասցնել 85% և ավելի

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

14

Հղիության արհեստական ընդհատման անվտանգության մակարդակի բարձրացում

Մայրական մահացության կառուցվածքում հղիության արհեստական ընդհատմանը վերագրվող մասնաբաժնի նվազեցում մինչև 5%

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

15

Ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցի հզորացում, մատչելիության բարձրացում, ծառայություն մատուցող մասնագետների գիտելիքների բարձրացում

Ընտանիքի պլանավորման խորհրդատվություն և հակաբեղմնավորիչներ տրամադրող առողջության առաջնային պահպանման մակարդակում գործող ամբուլատորիաների, կանանց կոնսուլտացիաների և շտապ հակաբեղմնավորման միջոցներ տրամադրող ամբուլատոր գինեկոլոգիական ծառայության բարելավում, միջազգային համագործակցության շրջանակներում ծառայություն տրամադրող 30 բժշկական հաստատությունում ծառայություն մատուցող բուժանձնակազմի գործելակերպի և գիտելիքների գնահատում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

16

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների, կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելում, անհրաժեշտ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացում

Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերման աճ մինչև 10%-ով, սեռավարակների տարածման նվազեցում 10 %-ով, սիֆիլիսի տարածման նվազեցում 15 %-ով, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի ցուցանիշի իջեցում մինչև 5 %: Պատվաստումներում մինչև 1, 2 և 7 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածության մակարդակի բարձրացում առնվազն 1%-ով, կարմրախտի դեմ 1 և 6 տարեկան երեխաների պատվաստումներում առնվազն 95% ընդգրկվածության ապահովում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե,
դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

17

Նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, վաղ ախտորոշում և անհրաժեշտ բժշկական գործընթացի ապահովում

Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում մինչև 7,5%, (ելակետը 8,5%)

2012թ. ընթացքում

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

18

Երեխաների և դեռահասների առողջության պահպանում և զարգացում

Մանկական (0-1) և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազեցում տարեկան մինչև 5%-ով:
Բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացում` տարեկան մինչև 5%-ով

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

19

Վերարտադրողական օրգանների չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում` սպասարկման տարածքում բնակվող 30-60 տարեկան կանանց օնկոցիտոլոգիական հետազոտության իրականացում

Սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների կանխարգելման սկրինինգում կանանց ընդգրկվածությունը հասցնել 25% և ավելի

2012թ. ընթացքում

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

20

Ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը նպատակաուղղված զանգվածային միջոցառումների, մրցույթների կազմակերպում և իրականացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված` համապատասխան միջոցառումների պատշաճ կազմակերպում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,

21

Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում

Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության մեծացում. 3 մարզակառույցների վերանորոգում

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

22

Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ

Գործողությունների ծրագրով նախատեսված 2012թ. իրականացվելիք միջոցառումների արդյունքների ամփոփում, բացերի վերհանում և համապատասխան առաջարկությունների ներկայացում

2012թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

23

«Թանգարան անիվների վրա» և «Շարժական գրադարան» ծրագրերի իրականացում

Սահմանամերձ և հեռավոր շրջանների բնակավայրերի մշակութային սպասարկում` իրականացված ծրագրերի միջոցով:

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ մշակույթի նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան