Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.15/41(1596) Հոդ.88
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2020 թ.
ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության հարցաշարը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի մարտի 3-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» N 11-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ս. Պապիկյան

 

Հավելված 1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի 9 ապրիլի 2020 թվականի N 03-Ն հրամանի

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հ/Հ

Դրույթների անվանումը

Դրույթի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

Պահ-պանված է

Թերի է պահ-պանված

Պահ-պանված չէ

Գործա-ռույթ չի իրա-կա-նացվել

Հայտնա-բերված խախ-տումները (հստակ նշել իրավական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անվանումը, համարը, հոդվածը, մասը, կետը, ենթակետը, պարբե-րությունը)

Առաջար-կու-թյուններ հսկո-ղության ընթաց-քում հայտնա-բերված խախ-տում-ների վերաց-ման վերա-բերյալ

Խախ-տում-ները վերաց-նելու սահ-մանված ժամ-կետ-ները

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու ուղղու-թյամբ կատարված աշխա-տանքները (առկա-յության դեպքում նշել իրավական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անվանումը, համարը)

Խախ-տումը վերացվել է

Խախ-տումը չի վերացվել (Նշել չվերաց-նելու պատ-ճառները)

Հայտնա-բերված խախտ-ման վերա-բերյալ համայնքի ղեկավարի ներկա-յացրած առարկու-թյունները

Լրա-ցուցիչ նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ԳԼՈՒԽ 1
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

1.

Համայնքի ավագանու կողմից ընդունված իր կանոնակարգի առկայություն, որում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան սահմանված են (նորմատիվ իրավական ակտով)՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

1)

ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

2)

ավագանու հանձնաժողովների քանակը, գործառույթները և ձևավորման կարգը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

3)

համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում քննարկելու կարգը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

4)

ավագանու դռնփակ նիստեր և քննարկումներ անցկացնելու դեպքերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մաս

                       

5)

ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ դրույթներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետ

                       

6)

ավագանու որևէ մշտական հանձնաժողովի անդամակցելու և այդ նիստերին մասնակցելու կարգը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ

                       

7)

ավագանու արտահերթ նիստ գումարելու կարգը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 15-րդ մաս, 17-րդ հոդված, 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գյումրի, Վանաձոր

                       

8)

համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը (Գյումրի, Վանաձոր).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

9)

համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգի սահմանում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերություն

                       

10)

համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

11)

համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

12)

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ

                       

2.

Ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրի առկայություն, որում ներառված են՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

1)

համայնքի հնարավորությունների շրջանակում իրագործելի պարտադիր խնդիրները և դրանց լուծման նպատակով նախատեսվող ծրագրերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

2)

համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

                       

3)

համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3.

Համայնքի ավագանու կողմից հաստատված (նորմատիվ իրավական ակտով) համայնքի բյուջեի առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

1)

համայնքի բյուջեի փոփոխությունների դեպքում համայնքի ավագանու կողմից հաստատման (նորմատիվ իրավական ակտով) առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

2)

ավագանու կողմից հաստատված բյուջեի կատարման տարեկան հաշվետվության առկայություն (ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, 83-րդ հոդվածի 2-րդ մաս և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ և 5-րդ մաս

                       

3)

համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ կատարելու որոշման (որոշումների) (նորմատիվ իրավական ակտերով) առկայություն.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

4)

համայնքի բյուջեի հաստատման որոշման համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28-ից 32-րդ հոդվածներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ հոդվածներ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28-ից 32-րդ հոդվածներ

                       

5)

համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ կատարելու որոշման (որոշումների) համապատասխանությունը համայնքի ավագանու տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակներին.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

6)

Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի սահմանած ձևով և ներառում է`

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մաս

                       

ա.

տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի ա) կետ

                       

բ.

տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի բ) կետ

                       

գ.

տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի գ) կետ

                       

դ.

այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի դ) կետ

                       

4.

Ավագանու կողմից համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործման վերահսկման իրականացում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

1)

համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյա հաղորդումների առկայություն (մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս

                       

2)

համայնքի բյուջեի կատարման վերահսկողության իրականացումը ավագանու անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության ու պարբերականության վերաբերյալ ավագանու որոշման առկայություն.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

3)

համայնքի ավագանու կողմից իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացում, որի հիմնական խնդիրներն են.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

ա.

բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետ

                       

բ.

բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգումը, (առկայության դեպքում),

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետ

                       

գ.

բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատումը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետ

                       

դ.

բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի դ) կետ

                       

ե.

բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովումը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետ

                       

5.

Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդերը օգտագործելու համար համայնքի ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

6.

Ավագանու կողմից ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և օրենքով սահմանված դեպքերում այլ ծառայությունների իրականացման համար համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ սահմանելու վերաբերյալ որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մաս

                       

7.

Ավագանու կողմից համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու վերաբերյալ որոշման առկայություն: Կարգում սահմանված են՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

1)

համայնքի կամավոր խնդիրները կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

2)

ավագանու կողմից սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչների սահմանում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մաս

                       

8.

Ավագանին նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

                       

1)

տեղական հանրաքվե նշանակելու մասին ավագանու որոշման համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ, 14-րդ հոդվածի 2-րդ մաս, «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենք

                       

9.

Համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ ավագանու իրականացրած վերահսկողության վերաբերյալ արձանագրության առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

                       

10.

Համայնքի ղեկավարի վարձատրության չափի վերաբերյալ ավագանու որոշման առկայություն: Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մաս

                       

1)

մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 42,57 տոկոս.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 52,06 տոկոս.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 66,55 տոկոս.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 71,04 տոկոս.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 85,52 տոկոս:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

11.

Միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

                       

1)

միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին ավագանու որոշման համապատասխանությունը «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս

                       

2)

միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

                       

12.

Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու որոշման (արձանագրության) առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

                       

1)

համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու կազմված արձանագրության առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասեր

                       

2)

համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու որոշման համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված

                       

13.

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու որոշման (արձանագրության) առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

                       

1)

ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու կազմված արձանագրության առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

2)

ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ավագանու որոշման համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների պահանջներին:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներ

                       

14.

Համայնքային հիմնարկների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ

                       

1)

համայնքային հիմնարկների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներ

                       

2)

համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների ղեկավարների թեկնածուներին համաձայնություն տալու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ

                       

15.

Համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ

                       

1)

համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածներ

                       

2)

համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին համաձայնություն տալու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

                       

16.

Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն դրանց կազմի թվի կեսից պակաս (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ

                       

17.

Տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (նորմատիվ իրավական ակտով).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ

                       

1)

տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մաս

                       

2)

տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգի վերաբերյալ Ավագանու որոշման առկայություն.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված

                       

3)

համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու վերաբերյալ որոշում (ՀՀ կառավարության սահմանած կարգով): Ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

18.

Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ

                       

19.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացնում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ

                       

1)

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ, 10-րդ,13-րդ, 14-րդ, 19-րդ հոդվածներ

                       

2)

համայնքի ավագանու կողմից աղբահանության դրույքաչափերի սահմանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանած կարգով, 14-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի սահմաններում.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

3)

համայնքի ավագանու կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգի սահմանում.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

4)

համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

5)

համայնքի ավագանու որոշում, որով սահմանված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս

                       

6)

համայնքի ավագանու կողմից հաստատած աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն տրամադրելու պայմանների և կարգի վերաբերյալ որոշում.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

7)

խոշոր եզրաչափերի աղբի հավաքման և փոխադրման աշխատանքների իրականացման համար համայնքի ավագանու կողմից համապատասխան դրույքաչափերի հաստատում.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետ

                       

8)

համայնքի ավագանու կողմից թույլտվությունների համար վճարների դրույքաչափերի սահմանում, սակայն ոչ ավել, քան համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետ

                       

9)

համայնքի ավագանին հաստատում է աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

10)

համայնքի ավագանին հաստատում է սանիտարական մաքրման սխեման, որը պարունակում է համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման և վնասազերծման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված

                       

20.

Համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին ավագանու որոշման առկայություն, որում պետք է նշվեն՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

1)

օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

2)

օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

3)

ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

4)

հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

5)

համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

21.

Համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ

                       

1)

համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածներ

                       

22.

Համայնքի կողմից ՀՀ համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքված պայմանագրերը վավերացնելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետ

                       

23.

Համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետ

                       

24.

Վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետ

                       

1)

վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը ՀՀ կառավարության 1998թ. մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման պահանջներին:

ՀՀ կառավարության 1998թ. մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշում

                       

25.

Համայնքների ավագանիների կողմից, իրենց կանոնակարգերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (իրականացնելու դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետ

                       

26.

Համայնքի զինանշանը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն (առկայության դեպքում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետ

                       

27.

Աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետ

                       

1)

համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատողների քանակը կամ հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու կամ լրացնելու հարցում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմելու մասին ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետ

                       

2)

աշխատակազմի աշխատողների քանակը կամ հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված կամ լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետ

                       

3)

աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդ հոդվածի պահանջներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետ, 34-րդ հոդված

                       

4)

համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանին հաստատում է հավելավճարի կիրառման կարգը և չափը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

28.

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետ

                       

1)

hամայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

                       

29.

Օրենքով սահմանված դեպքերում համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետ

                       

1)

oրենքով սահմանված դեպքերում համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված

                       

30.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետ

                       

31.

Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետ

                       

1)

Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին ավագանու որոշման համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետ, 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր

                       

32.

Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետ

                       

33.

Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացվող կամ մատուցվող շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետ

                       

34.

Համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետ

                       

35.

Հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները քննարկելու և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետ

                       

36.

Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետ

                       

37.

Համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետ

                       

38.

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետ

                       

1)

համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք

                       

2)

սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետ

                       

3)

համայնքի ավագանին սահմանում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

4)

սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետ

                       

5)

ավագանին սահմանում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

39.

Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առկայություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետ

                       

1)

hամայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման (որոշումների) համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված

                       

40.

Համայնքի ավագանու առնվազն երկու ամիսը մեկ անգամ կայացած նիստերի արձանագրությունների առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

41.

Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանու իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին ավագանու որոշման առկայություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

42.

Համայնքի ավագանու անդամը չի զբաղեցնում որևէ պաշտոն աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում, համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար, չի աշխատում իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս

                       

43.

Համայնքի ավագանու անդամը (իրավունքներ)՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մաս

                       

1)

առաջարկություններ ներկայացրել է ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ (առաջարկությունների քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացրել է հարցեր, որոշումների նախագծեր (հարցերի, որոշումների նախագծերի քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

համայնքի ղեկավարից պահանջել և ստացել է նրա, աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն (հարցումների քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

վարչական ղեկավարից պահանջել և ստացել է նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն (հարցումների քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

կատարել է համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպել է հանրային հանդիպումներ ու քննարկումներ (ընդունելությունների, հանրային հանդիպումների ու քննարկումներ քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

6)

համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել է դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները (բողոքարկումների քանակը).

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

7)

ստացել է դրամական փոխհատուցում` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց (փոխհատուցման տարեկան գումարի չափը):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

44.

Համայնքի ավագանու անդամը (պարտականություններ)՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

1)

մասնակցել է ավագանու նիստերին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ

                       

2)

պարբերաբար հանդիպել է համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացրել է համայնքի ավագանու աշխատանքների մասին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ

                       

3)

մասնակցել է ավագանու կողմից անցկացվող՝ քաղաքացիների ընդունելություններին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ

                       

4)

ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել է ավագանու որևէ մշտական հանձնաժողովի և մասնակցել դրա նիստերին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ

                       

5)

օժանդակել է համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ

                       

6)

չի մասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ

                       

7)

անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ է պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ

                       

8)

ստորագրել է իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ

                       

45.

Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և դադարումը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների համապատասխան։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներ

                       

46.

Համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդված

                       

47.

Իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետ

                       

1)

նշել ավագանու կողմից ընդունված որոշման անվանումը, համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին:

Նշել դրույթի համար հիմք հանդիսացող իրավական ակտը, նորմը

                       

ԳԼՈՒԽ 2 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

48.

Համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորությունները՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդված

                       

1)

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով հրավիրել և վարել է ավագանու նիստերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո երկօրյա ժամկետում այն ուղարկել է համայնքի ավագանու անդամներին և փակցրել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի ու մատչելի տեղում: (Պաշտոնական համացանցային կայք ունեցող համայնքներում սույն կետով նախատեսված նորմատիվ ակտերը երկօրյա ժամկետում տեղադրվել են կայքում.).

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

համայնքի զարգացման ծրագրերը ներկայացրել է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

հաստատել է աշխատակազմի գործավարության կարգը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

աշխատակազմի և համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

6)

համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

7)

աշխատակազմի և համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

8)

համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

                       

9)

համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ մարմինների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

                       

10)

նշանակում և ազատում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

                       

11)

համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով (սահմանված կարգով): Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

                       

12)

հանդես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

                       

13)

օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-րդ կետ

                       

14)

տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման համապատասխանությունը «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներին.

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 7.1-րդ և 8-րդ հոդվածներ

                       

15)

համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

                       

16)

համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

                       

17)

Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքում է պայմանագրերը և դրանք ներկայացնում համայնքի ավագանու վավերացմանը: Ավագանու հաստատմանն է ներկայացնում միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ

                       

18)

համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ

                       

19)

համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարում կամ օգտագործման է տրամադրում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան.

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք

                       

20)

համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ

                       

21)

համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ

                       

22)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ

                       

23)

համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ

                       

24)

համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

25)

սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ

                       

26)

սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն (համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին).

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետ

                       

27)

ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետ

                       

28)

օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետ

                       

29)

համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում` նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

30)

համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մաս

                       

49.

Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-մաս

                       

1)

աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում նրանց մասնակցությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մաս

                       

2)

աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

50.

Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում, մասնավորապես`

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

1)

ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ

                       

2)

կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ

                       

3)

ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ

                       

4)

կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետ

                       

5)

ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետ

                       

6)

կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ

                       

7)

համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետ

                       

8)

վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ

                       

9)

ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետ

                       

10)

օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետ

                       

11)

օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների և գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետ

                       

12)

իրականացնում է օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետ

                       

13)

աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

14)

աշխատակազմի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի, Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների աշխատակազմերի) կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն քանակը սահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

15)

աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

16)

աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մաս

                       

17)

Ավագանու նիստերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

51.

Աշխատակազմի քարտուղարը ապահովում է համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման գործառույթը.

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետ

                       

1)

համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասում նշված վայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված 2-րդ մաս

                       

2)

համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի համապատասխանությունը «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

                       

3)

համայնքային ծառայության պաշտոնի նշանակման համապատասխանությունը «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդված

                       

52.

Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

1)

մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

                       

2)

1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ

                       

3)

5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ

                       

4)

20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

                       

5)

75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետ

                       

6)

համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանված հավելավճարի չափը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

7)

համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

8)

աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

9)

հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

53.

Վարչական ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներ

                       

1)

բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մաս

                       

2)

վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

3)

վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

4)

վարչական ղեկավարի նստավայրի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ աշխատասենյակում` նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

5)

հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

6)

աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

7)

աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, ՀՀ այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

8)

աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

9)

աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում օրենքով սահմանված կարգով տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

10)

համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

11)

մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

12)

առաջարկություններ է ներկայացնում ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

13)

առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետ

                       

14)

առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետ

                       

15)

համայնքի ղեկավարի կողմից լիազորված լինելու դեպքում համայնքի ղեկավարի անունից տալիս է բնակավայրում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ կետ

                       

16)

իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

54.

Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների իրավունքների, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառներում՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներ

                       

1)

կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

կայացնում է որոշումներ, որոնցով խթանում է համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի և նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

կանոնակարգում է հավաքների անցկացումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

կազմակերպում է համայնքի արխիվային գործի վարումը «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք

                       

5)

ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը և օգտագործումը.

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ

                       

6)

իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ սույն բնագավառին վերաբերող լիազորությունները.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

7)

համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության).

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

8)

ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

9)

կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

10)

համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում կամ ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

11)

3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը պետք է ապահովի՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով պաշտոնական համացանցային կայքի ստեղծումն ու վարումը: Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

12)

3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը, տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

13)

10000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մաս

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

55.

Համայնքի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդված

                       

1)

կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

ա.

համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման հնգամյա ծրագրով` տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մաս

                       

բ.

համայնքի բյուջեի նախագիծը կազմում է բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

2)

համայնքի ղեկավարն կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

ա.

բյուջետային ուղերձը ներառում է համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի բ) կետ

                       

բ.

բյուջետային ուղերձը ներառում է համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշների հետ,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի գ) կետ

                       

գ.

բյուջետային ուղերձը ներառում է համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի` իրավական հիմքը. բովանդակությունը. խնդիրները և նպատակները. կատարման փուլերը և ժամկետները,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի դ) կետ

                       

դ.

բյուջետային ուղերձը ներառում է պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի ե) կետ

                       

ե.

բյուջետային ուղերձը ներառում է բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի զ) կետ

                       

զ.

բյուջետային ուղերձը ներառում է պետական բյուջեի նախագծում կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի է) կետ

                       

է.

բյուջետային ուղերձը ներառում է տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի թ) կետ

                       

4)

համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է՝

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մաս

                       

ա.

համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» ՀՀ օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի ա) կետ

                       

բ.

համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի բ) կետ

                       

5)

տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

6)

օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

7)

տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

8)

համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

9)

համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկերի ձևով միջոցների ներգրավման հարցը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

10)

տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները և օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետ

                       

ա.

համայնքի ղեկավարը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաստատում է տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

բ.

համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու կողմից ընդունված համայնքի զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս ա) կետ

                       

գ.

պահուստային ֆոնդի ստեղծումը` որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չնախատեսված, ինչպես նաև վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ելքերի աղբյուրի և կապիտալ ելքերի ֆինանսավորման հիմնական երաշխիք,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

դ.

համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը` յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեի սույն օրենքի 28-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան մասում տվյալ տարում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերի հանրագումարին,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետ

                       

ե.

խնայողականությունը, երբ կատարված ծախսին համապատասխանում է դրան համարժեք նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

զ.

արդյունավետությունը, երբ ապահովվում է կատարված ծախսի և համայնքի համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետ

                       

է.

հավաստիությունը և հստակությունը, որը հնարավորություն է ընձեռում ապահովել բյուջեի կատարման և բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը` բյուջեի հոդվածների հիմքում դրվող հստակ հաշվարկների միջոցով,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետ

                       

ը.

հրապարակայնությունը, որն ապահովում է համայնքի բյուջեի ձևավորման և կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկությունը.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի է) կետ

                       

11)

բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասով նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մաս

                       

12)

համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

13)

համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 85-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

14)

համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման նպատակով նախորդ տարիներին ներգրաված չմարված վարկերի, փոխատվությունների, համայնքային արժեթղթերի մարման պարտավորությունների առկայության դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող նշված պարտավորություններն աստիճանաբար մարելու ծրագիր.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 85-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

15)

համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

ա.

նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարմանը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի ա) կետ

                       

բ.

սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետ

                       

16)

Իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ (դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին):

Նշել դրույթի համար հիմք հանդիսացող իրավական ակտը, նորմը

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

56.

Համայնքի ղեկավարի լիազորությունները պաշտպանության կազմակերպման և արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառներում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներ

                       

1)

օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

5)

իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետ

                       

6)

հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետ

                       

7)

հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետ

                       

8)

հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետ

                       

9)

հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետ

                       

10)

կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

11)

կազմակերպում և իրականացնում են համայնքում քաղաքացիական պաշտպանությունը.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

12)

իրականացնում են համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

13)

ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի է) կետ

                       

14)

իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետ

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

57.

Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքաշինության, կոմունալ տնտեսության և հողօգտագործման բնագավառներում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներ

                       

1)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

3)

համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

4)

սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

5)

գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

6)

ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը ներկայացվում են ավագանու հաստատմանը, ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար սահմանված պահանջներին համապատասխան.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

7)

կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (ընթացիկ քարտեզ).

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

8)

նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

9)

համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

10)

օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

11)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

12)

օրենքով սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

13)

կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

                       

14)

օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

                       

15)

իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

                       

16)

մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

                       

17)

համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

                       

18)

կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

                       

19)

կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն հանդիսացող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

                       

22)

կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ

                       

21)

կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ

                       

ա.

աղբահանման նկատմամբ իրականացնում է հսկողության,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

բ.

տարածքների սանիտարական մաքրման սխեմաների կազմում,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

գ.

չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) իրականացնում,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետ

                       

դ.

ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցության կազմակերպում,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

ե.

աջակցություն համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետ

                       

զ.

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրում՝ համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան,

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

է.

աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրում նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար,

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս

                       

ը.

աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում՝ համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով,

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

թ.

աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանների և կարգի հաստատում՝ սույն օրենքով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, նախատեսված ժամանակացույցին և սույն օրենքի պահանջներին համապատասխան աղբահանության իրականացման ապահովման նպատակով,

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մաս

                       

ժ.

աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրում կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով,

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մաս

                       

ի.

աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար վարչական իրավախախտում արձանագրելու դեպքերը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1-րդ հոդված

                       

22)

հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս

                       

ա.

համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

բ.

համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

գ.

գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

դ.

գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

ե.

նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

զ.

գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

է.

հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

ը.

մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

                       

թ.

մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

                       

ժ.

սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

                       

ի.

կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ

                       

լ.

հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում արձանագրելու դեպքերը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 156.1-րդ հոդված

                       

23)

օրենքով սահմանված կարգով աջակցում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը հանդիսացող բնակարանների քանակին համապատասխան.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ

                       

24)

կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ

                       

25)

համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ

                       

26)

կազմակերպում է հանգստի հանրային վայրերի խնամքը և պահպանությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ

                       

27)

օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

28)

մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

29)

համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

30)

համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում` հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ, հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ.

ՀՀ հողային օրենսգիրք 43-րդ հոդվածի 1-ին մաս, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

31)

համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

ՀՀ հողային օրենսգիրք 43-րդ հոդվածի 2-րդ մաս, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

32)

տարվա ընթացքում տրամադրված հողամասերը, սահմանված կարգով պետական գրանցումից հետո, արտահայտվում են ամենամյա հողային հաշվետվություններում: Մինչև սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամասը` դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ.

ՀՀ հողային օրենսգիրք 57-րդ հոդվածի 5-րդ մաս

                       

33)

համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը առանց մրցույթի մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա, կարգի համապատասխան.

ՀՀ հողային օրենսգիրք 75-րդ հոդված

                       

34)

համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ, ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք 65-րդ հոդված

                       

35)

հողօգտագործման բնագավառում խախտումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում արձանագրելու դեպքերը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդված, գլուխ 7

                       

36)

իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

37)

ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի համաձայնությանը ներկայացնելը:
Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի.

Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

38)

համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը.

Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

39)

ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց դիմումի հիման վրա՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պահանջվող հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման համար որոշման կայացման ժամկետի պահպանում.

ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 17-րդ կետեր,

                       

40)

երկրաբանական ուսումնասիրության ծրագրերի և հանքարդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացների հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպում` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի դրույթների համապատասխան:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

58.

Համայնքի ղեկավարի լիազորությունները տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բնագավառներում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ և 45-րդ հոդվածներ

                       

1)

կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը.

ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման կարգի 4-րդ կետ:

                       

4)

պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը և այլ պայմանները ներկայացնելու ապահովում (հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը).

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մաս:

                       

5)

համայնքային ենթակայության ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար համայնքի ղեկավարը իրականացնում է` ավտոմոբիլային ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ, կահավորում` ճանապարհային նշաններով, գծանշում և պարսպում, սխեմաների համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրում և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս

                       

6)

կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

7)

տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսիների (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

8)

կազմակերպում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համայնքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի և համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

9)

ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

10)

ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգի, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու համապատասխանությունը ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

11)

օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

12)

տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

13)

տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

14)

տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

15)

համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

16)

Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

17)

համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

                       

18)

տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

                       

19)

տալիս է համայնքի տարածքում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

                       

20)

կազմակերպում է տոնավաճառները (վերնիսաժները) օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին.

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաս

                       

21)

սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը.

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

22)

սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է.

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 1-ին մաս

                       

23)

առևտրի և ծառայությունների ոլորտում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և գործառույթների կատարման մասով հաշվետվության ներկայացում մարզպետին:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

59.

Համայնքի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 47-րդ հոդված

                       

1)

կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

ա.

ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

բ.

Իրականացնում են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

գ.

մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետ

                       

դ.

ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

ե.

կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետ

                       

զ.

ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը,

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետ

                       

է.

իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետ

                       

2)

կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

«Հանրակրթության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

4)

ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

6)

հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված

                       

ա.

սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

բ.

աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

գ.

սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետ

                       

դ.

հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

ե.

օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետ

                       

զ.

լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետ

                       

է.

շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին` օրենսդրությամբ սահմանված կարգով,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի է) կետ

                       

ը.

ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը,

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետ

                       

թ.

հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմին.

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետ

                       

7)

կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական կազմակերպությունների գործունեությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

8)

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են`

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված

                       

ա.

համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետ

                       

բ.

նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետ

                       

գ.

համայնքների բնակչության շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետ

                       

դ.

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետ

                       

ե.

մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը.

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետ

                       

9)

կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

10)

ըստ բնակության վայրի, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

11)

նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է մարզական հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, վերանորոգում, ստեղծում է հանգստի գոտիներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

60.

Կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների գործունեությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

1)

արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպում, զարգացում, ինչպես նաև մարդու արյան կամ դրա բաղադրամասերի կամավոր և անհատույց հանձնման քարոզչություն և լուսաբանում.

«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

2)

բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման և հսկողության կարգի ու պայմանների սահմանում և իրականացում,

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս

                       

3)

ՀՀ սանիտարական օրենսդրության իրականացման ապահովում համայնքի տարածքում.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

4)

ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

5)

մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

6)

կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

7)

կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

8)

ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու մասին.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

9)

ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները:

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 8-րդ հոդված

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

61.

Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդված

                       

1)

միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ օգնելու հայտնաբերել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

որպես «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ համագործակցում է վերջինիս մասնակիցների հետ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

ապահովում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի կազմումը և իրականացումը՝ որպես առանձին ծրագիր կամ որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

6)

սոցիալական աջակցությունն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցությունը ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մաս

                       

7)

5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մաս

                       

8)

տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում.

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք, հոդված 24, մաս 1, կետ 2

                       

9)

տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը` 18-00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13.00-14.00-ն: Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, կարող են սահմանել աշխատաժամանակի, հանգստանալու և սնվելու համար տրամադրվող ընդմիջման այլ սկիզբ և ավարտ.

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 142-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ կառավարության 24 նոյեմբերի 2005 թվականի N 2138-Ն որոշում

                       

10)

համայնքի ղեկավարը ապահովում է արձակուրդ տրամադրելու կարգ և ՀՀ կառավարության 11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն որոշման պահանջները.

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164-րդ, 170-րդ հոդվածներ

                       

11)

նպաստում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման NN 19 և 21 հավելվածներով սահմանված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

«Զբաղվածության մասին» օրենք, 10-րդ հոդվածի 2-րդ մաս, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

12)

Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը.

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք, հոդված 21

                       

13)

համայնքի ղեկավարը իրականացնում է երեխայի իրավունքների պաշտպանությունը: Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 3, հոդված 20

                       

14)

խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ համայնքի ղեկավարը, իրականացնում է ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշումով հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորություններ.

ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 109

                       

15)

կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն համայնքի ղեկավարի կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին։

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենք, հոդված 11

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

62.

Համայնքի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ, 50-րդ հոդվածներ

                       

1)

կատարում է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

3)

ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

4)

իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

5)

լիազոր մարմնին տրամադրում է կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

6)

ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

63.

Համայնքի ղեկավարի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության բնագավառում.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ և 52-րդ հոդվածներ

                       

1)

կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և դրանց վրա գտնվող համայնքային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

2)

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները`

«Սևանա լճի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս

                       

ա)

աջակցում են համայնքի տարածքում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարմանը,

«Սևանա լճի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

բ)

ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին,

«Սևանա լճի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

գ)

իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

«Սևանա լճի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

3)

գույքագրում և վարում է համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային, մարդկային) գրանցամատյանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

                       

4)

ըստ անհրաժեշտության՝ ՀՀ կառավարության լիազոր մարմնին տեղեկատվություն է տրամադրում համայնքի զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

                       

5)

զբոսաշրջության վարչական ռեգիստրի վարման նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրում ռեգիստրը վարող պետական լիազոր մարմնին.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

                       

6)

համայնքում սահմանում և տրամադրում է հատուկ կայանման և կանգառի վայրեր՝ զբոսաշրջիկների տրանսպորտային փոխադրամիջոցների համար.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

                       

7)

զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման և զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով համագործակցում է պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

                       

8)

իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումներով խթանում է զբոսաշրջային կառույցների և ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը միտված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

                       

9)

համայնքային անտառների տիրապետում, օգտագործում, տնօրինում և անտառային տնտեսության վարում.

ՀՀ անտառային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ

                       

10)

համայնքի վարչական տարածքներում`պետական ծրագրերի մշակմանը մասնակցություն և դրանց իրականացման ապահովում.

ՀՀ անտառային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ

                       

11)

անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավում.

ՀՀ անտառային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ

                       

12)

համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարում.

ՀՀ անտառային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ

                       

13)

համայնքների վարչական տարածքներում անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողության իրականացում.

ՀՀ անտառային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

                       

14)

համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համաձայնության տրամադրում.

ՀՀ անտառային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ

                       

15)

համայնքի վարչական սահմաններում գտնվող միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակմանը մասնակցություն և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ

                       

16)

համայնքի վարչական սահմաններում գտնվող միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ապահովմանը աջակցություն.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ

                       

17)

համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին առաջարկությունների ներկայացում.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ

                       

18)

համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման և գիտական ուսումնասիրությունների կազմակերպում.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ

                       

19)

համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ

                       

20)

բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև գիտական ու կրթադաստիարակչական ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցություն.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ

                       

21)

բնապահպանական ծրագրերի մշակում.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» ՀՀ oրենքի 3-րդ հոդված

                       

22)

բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» ՀՀ oրենքի 3-րդ հոդված

                       

23)

բնապահպանական ծրագրերի հրապարակում.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» ՀՀ oրենքի 3-րդ հոդված

                       

24)

բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» ՀՀ oրենքի 2-րդ հոդված