Գլխավոր տեղեկություն
Համար
N 3666-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.01.08/1(669) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2019 թ.

N 3666-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ««ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002459 ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3068–Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 19-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002459 լիցենզիայի արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ` բջջաբանական, սրտաբանական, ռևմատոլոգիական, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական վիրաբուժական, մանկական նյարդաբանական, մանկական գինեկոլոգիական, կլինիկական դեղորայքային տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 3068-Ա հրամանը «ռևմատոլոգիական» տեսակի մասով ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

/Ա. Թորոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան