Գլխավոր տեղեկություն
Համար
N 2808-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2019 թ.

N 2808-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002273 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(հրամանը 25.10.19 թվականից «սրտաբանական» տեսակի մասով ուժը կորցրել է 24.10.19 N 3115-Ա, 04.12.19 թվականից «ներզատաբանական» տեսակի մասով ուժը կորցրել է 03.12.19 N 3636-Ա)

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` սրտաբանական, ներզատաբանական տեսակները, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`

1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:), սակայն «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահիվանդանոցային` սրտաբանական, ներզատաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց 5/7) Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի մայիսի 23-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002273 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` սրտաբանական, ներզատաբանական տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2019, N 3636-Ա 04.12.2019, N 2808-Ա
24.10.2019, N 3115-Ա 25.10.2019, N 2808-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան