Գլխավոր տեղեկություն
Համար
N 616-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.16/30(666) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 նոյեմբերի 2019 թ.

N 616-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՆՌՈՒ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Մանռու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 13-ին ի լրումն ներկայացված գրությունը, փաստաթղթերը, 2019 թվականի նոյեմբերի 13-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. «Մանռու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան և քոթեջներ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար՝ 17102019-07-0027) վայրում տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

Հ/Հ

Իրավաբանական անձի
անվանումը

Գտնվելու
վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
 վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1.

«Մանռու» ՍՊԸ

Կոմիտաս /1/ 205, Երևան 0033, Հայաստան

ԽՏ-011

19.11.2019թ.

01847701

290.110.04030

խաղատան կազմակերպման

Մարզ Կոտայք, համայնք
Ծաղկաձոր ք.,
Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան և քոթեջներ

անժամկետ

ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 616-Ա հրամանով տրամադրվել է խաղատան կազմակերպման լիցենզիա:

-

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան